Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay հրթիռներ գնելու խնդրանքով. գրել է Indian Defence Research Wing-ը։
Պարբերականը գրել է, որ դա կարող էր պայմանավորված լինել Ադրբեջանի կողմից «LORA» իսրայելական համակարգի օգտագործմամբ։
Pralay-ը փոքր հեռահարության քվազիբալիստիկ, «երկիր-երկիր» դասի պինդ վառելիքային հրթիռ է։
Այն կարող է թիրախները խոցել 150-500 կիլոմետր հեռավորության վրա։