«Երբ ես այս մասին վերջին անգամ ասել եմ Euronews-ին, հուսով էի, որ Հայաստանը չի ձգձգի մեր մեկնաբանությունների գնահատման գործընթացը։ Դրանցից վերջինները մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ մեկնաբանությունների պատասխանն ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ մոտ երկուսուկես ամիս նրանք գնահատել են խաղաղության պայմանագրի նախագիծը՝ կազմված մի քանի էջից։ Դա նշանակում է, որ նրանք ցանկանում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Հիմա արդեն նոյեմբերի վերջն է։ Իհարկե, խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագրի ստորագելու վերաբերյալ լավատեսությունը տարեվերջին նվազել է, բայց,կարծում եմ, որ ժամկետներն այստեղ այնքան էլ կարևոր չեն․ կարևոր է երկու երկրների օրակարգը»,- Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ալիևը։
Ալիևը Euronews –ին ասել է, թե որոնք են խաղաղության պայմանագրի հիմքում ընկած հինգ սկզբունքնեչրը՝ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ուժի չկիրառումը, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը, երկու երկրների միջև հաղորդակցությունների բացումն ու հարաբերությունների կարգավորումը։
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը մեղադրել է հայկական կողմին, ասել, թե իբր իրենք ամեն ինչ անում են խաղաղուիթյան պայմանագիրը կնքելու համար, իսկ Հայաստանն անընդհատ արհեստականորեն խոչընդոտում է կնքման գործընթացը։
«Եթե խաղաղության պայմանագիր չստորագրվի, շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է օկուպանտը։