Հայաստանի հետ սահմանին թուրք–ադրբեջանական զորավարժություններ են սկսվել.News.am

17

Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուք–ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունները։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ «Հելդար Ալիեւ–2022» անունը կրող զորավարժությունները կտեւեն մինչեւ մայիսի 26-ը։ Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցությունը։ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցում են տանկային եւ այլ ստորաբաժանումներով։