Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել «Шушинская жизнь» (1913-1914) և «Шушинский листок» (1913-1914) թերթերի էլեկտրոնային տարբերակները: Այսպիսով գրադարանի «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանը համալրվեց ընդհանրապես բացակայող այս թերթերով, որոնք շուտով նաև կնշաճանչվեն։
Պարբերական այս հրատարակությունների թվային պատճենները Ազգային գրադարանը ձեռք է բերել Ռուսաստանի պետական գրադարանից։







