Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ԱԱԾ-ն երկու քուրդ ազատամարտիկների առևանգել և հանձնել է ցեղասպան Թուրքիային. Գեղամ Մանուկյան

24/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկու քուրդ ազատամարտիկներ, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ ԱԱԾ կողմից առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր….

Նայեք այս երկու լուսանկարները. Աթիլլա Չիչեք եւ Հուսեյին Յըլդրըմ։ Երկու քուրդ ազատամարտիկներ, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ։ Այդ պայքարի դաշտում ակտիվ գործունեություն են ծավալել նաեւ Դերսիմում։ Այն շրջանում, որտեղ Հայոց Ցեղասպանության ժամանակ բազում մեր հայրենակիցներ փրկվել են նաեւ քրդերի շնորհիվ ու հետո մասնակցել Դերսիմի ապստամբությանը։ Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ ԱԱԾ կողմից առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում։ (https://www.sozcu.com.tr/…/kirmizi-bultenle-aranan-iki…/)։ Միայն պատկերացրեք՝ հայկական եւ թուրքական գաղտնի ծառայությունները միասին հետախուզական գործողություն են իրականացրել։

Ներեք մեզ եղբայրներ, որ ձեր զավակներին թուրքերի ձեռքը տվեցին հայերը, որտեղ նրանց կտտանքների են ենթարկելու։ Հիմա մեզ մոտ հայկական իշխանություն չէ։ Նրանք էլ են արդեն թշնամական օկուպացիոն ուժեր մեր երկրում։ Ցավոք, Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներից որեւէ տեղեկություն չստացա։ Իսկ նրանց ներկայացուցիչը Ազգային Ժողովում նույն օկուպացիոն իշխանության՝ ՔՊ կողմից պատգամավոր է։ Երեսուն տարում Հայաստանն այսպես չէր դավաճանել։ Այս տարիներին չի եղել նման դեպք։ Հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ։ Վաղը չի բացառվում, հերթն արդեն Արցախյան պատերազմի հերոսներին հասնի։ Հիշեք, որ ադբեջանցիները 300 հոգանոց ցանկ են կազմել, որոնց անունները չեն հրապարակում։ Վաղն էլ կարող է ՀՀ ԱԱԾ փոխանցեն։ ԱԱԾ պաշտոնյաներ, նայեք այս երկու մարտիկների լուսանկարներին, նրանք մի քանի օր առաջ գուցե ձեզ մոտ էին, հիմա արդեն՝ թուրքական բանտում ենթարկվում են տանջնաքների։ Ձեր մեղքով, մեղսակցությամբ, դավաճան Նիկոլի հանձնարարությամբ։ Նա արդեն հոկտեմբերի 6-ին Պրահայում Էրդողանի հետ կարող է հանդիպի, նվեր է մատուցել թուրքերին։ Հանդիպելու է, որ հիմա էլ Հայրենիքը նվիրի։ Ներեք ինձ, մեզ եղբայրներ, դավաճանության համար։ Իմ բանտարկության տարիներին միասին հաց կիսած, հետո չդավաճանված քուրդ եղբայրներ՝ Նուրի, Խալիլ, Զաուր ու մյուսներ։ Մենք էլ կազատագրվենք այս օկուպացիոն իշխանությունից»,- գրել է Մանուկյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամը 22։30-ի դրությամբ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Հաջորդ գրառումը

Yerevan’s Nemra Recreates Musical World for Boston, Supports Erebuni School

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Yerevan’s Nemra Recreates Musical World for Boston, Supports Erebuni School

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական