Ռուսաստանը Ղարաբաղի հարցում կատարում է միջնորդի գործառույթներ։
Հայաստանից եւ Ադրբեջանից զսպվածություն ենք ակնկալում, Մոսկվան կշարունակի շփումները Բաքվի եւ Երեւանի հետ. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռիա Նովոստին» հաղորդում է նրա ուղիղ խոսքը. «Դուք գիտեք, որ շփումները շարունակվում են, տառացիորեն երկու օր առաջ Վլադիմիր Պուտինը առանձնազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում էր Հաղթանակի օրվա կապակցությամբ, շարունակվում են շփումներն ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը կշարունակի կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերին համապատասխան։ Մենք, իհարկե, կողմերից սպասում ենք զուսպ մոտեցում եւ կոչ ենք անում չկատարել որեւէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ։