Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը վերածվում է Սիրիայի. Թեւանյան

02/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թավշյա» ու «հեղափոխական» իշխանությունները 3 տարվա ընթացքում Հայաստանը վերածեցին Սիրիայի, ինչի մտավախությունն ունեի 2018-ից և ինչի մասին բազմիցս եմ խոսել (հղումը՝ մեկնաբանության մեջ): Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը.

«Հայաստանը Սիրիայի է վերածվում Արցախում կրած պարտության հետևանքով: Նաև՝ սխալ ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով:

Գործող իշխանությունները «նվեր» արեցին ՀՀ քաղաքացիներին՝ մեր երկիրը դարձնելով միջազգային ու տարածաշրջանային բախվող շահերի մանրադրամ:

Հայաստանը հիմա գրեթե նույնությամբ կրկնում է Սիրիային: Այնտեղ էլ խաչվել են մի կողմից՝ ԱՄՆ, Թուրքիա, մյուս կողմից՝ ՌԴ, Իրան շահերը:

Սիրիայում էլ այլ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) զորքեր կան ու Սիրիայի ղեկավարը չի վերահսկում քարտեզով Սիրիա համարվող ամբողջ տարածքը: Այդ զորքերի մի մասն օրինական իշխանության համաձայնությամբ է գտնվում Սիրիայում, մյուս մասը՝ ոչ:
Հայաստանում էլ բարեկամաբար ու թշնամաբար տրամադրված զորքեր կան: Ադրբեջանը վերահսկում է Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21-կիլոմետրանոց մասը, չի հեռանում Սև լճից ու տեղակայվել է Վերին Շորժայում:

Սիրիայի նախագահ Ասադի ու Փաշինյանի տարբերությունն այն է, որ առաջինն իրեն ճիշտ պահեց ռազմավարական դաշնակիցների հետ, նրա գլխավորած բանակը չգլխատվեց, կռվեց ու որոշակի արդյունքներ ցույց տվեց: Մեր դեպքում պատկերը շատ տխուր է: Բանակին «էն գլխից» խփեցին թիկունքից և ուղարկեցին պարտության:

Եթե Փաշինյան Նիկոլին թվում է, թե պարտությունից հետո այլ ուժերը «խաղաղության դարաշրջան» են ապահովելու իր համար, ՌԴ-ն մեր փոխարեն պահելու է սահմանները, Իրանն էլ կռիվ է տալու Սյունիքի համար, իսկ ինքը զբաղվելու է ներքին կյանքում քաղաքական հետապնդումներով, իր ու իր նեղ թիմի համար կապիտալի կուտակման գործընթացով, ապա չարաչար սխալվում է: Սխալվում են նաև նրան հավատացած ու «Ապագա կա ապագային» ձայն տվողները:

Մեր տարածաշրջանը եռում է: Մեր հարևանությամբ քաղաքական ու ռազմական պայթյուններ են արձանագրվում: Հայ ժողովուրդը պատրա՞ստ է այս իշխանությունների օրոք ևս մեկ պատերազմ վարելու: Հարցս շատ գործնական նշանակություն ունի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀԿ-ից ՔՊ՝ կարճ ճանապարհ. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Մեղավոր են բոլորը, «անմեղ» է մեկը․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

«ՀայաՔվե»-ն պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը առաջիկա ընտրություններին

22/05/2026
Նորություններ

Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. ՀՀ Գլխավոր դատախազություն

22/05/2026
Նորություններ

Դիմակավորված անձինք ներխուժել են Մարտուն Գրիգորյանի տուն

22/05/2026
Հոգևոր

Ականատես ենք մի վտանգավոր իրականության, որտեղ ճշմարտությունը վերածվում է քաղաքական ռեսուրսի. Տիրատուր քհն. Սարդարյան

22/05/2026
Հաջորդ գրառումը

Մեղավոր են բոլորը, «անմեղ» է մեկը․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական