Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

Հայաստանը պատրաստակամ է ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման դիմումը ստորագրել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միևնույն օրը. Գրիգորյան

29/05/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղության կառուցման գործընթացում մենք արձանագրել ենք առաջընթաց։ Իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծվել, չենք կարող ասել, որ խաղաղության ողջ օրակարգն ամբողջությամբ իրականացվել է, բայց այս հարցում կան արդյունքներ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրագրողները ԱԽ քարտուղարից հետաքրքրվեցին՝ արդյոք խաղաղությունն այն է, որ ադրբեջանական զինուժը անընդհատ թիրախավորում է հայ խաղաղ բնակչությանը՝ այս գիշեր ևս կրակելով Խոզնավարի բնակելի տներից մեկի ուղղությամբ, Արմեն Գրիգորյանն ասաց՝ մանրամասներին տեղյակ չէ, դեռ չի ծանոթացել միջադեպին, և ՊՆ-ի տարածած հայտարարությանը հավելելու ոչինչ չունի։

«Սահմանային միջադեպերի հետ կապված՝ մենք շարունակում ենք Ադրբեջանին առաջարկել դրանց հետաքննության համատեղ մեխանիզմներ ստեղծել, հետաքննել միջադեպերը»,- ասաց նա։ 

Արմեն  Գրիգորյանը հիշեցրեց՝ ՀՀ վարչապետը հայտնել է, որ պատերազմ չի լինելու, տարածաշրջանում խաղաղություն է լինելու, և Հայաստանը շարունակում է աշխատել այս ուղղությամբ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ հայտարարություններին, ապա ամերիկացիները, ըստ նրա, իրավիճակի իրենց գնահատականն ունեն, իսկ Հայաստանը՝ իր։ Պաշտոնյան նկատեց՝ այդ գնահատականները կարող են չհամընկնել։
«Տեղի է ունեցել միջադեպ, և մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ այդ հարցում»,- ընդգծեց նա։

Արմեն Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ դիվանագիտական ​​ուղիներով խորհրդակցություններ են անցկացվում Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ 

Նա պարզաբանեց, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնական տեսքի է բերվել, և մնում է միայն ստորագրել այն։

Վերջում Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման դիմումը ստորագրել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միևնույն օրը։

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության հարցում Երևանի դիրքորոշմանը, նրա խոսքով, այդ դիրքորոշումը հայտնի է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր եկեղեցիները չուլանացված են…գնում տեսնում ես մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, հին կռավաթ է դրած

Հաջորդ գրառումը

Սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ. Արմեն Գրիգորյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ. Արմեն Գրիգորյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական