«Ես միանում եմ ԱՄՆ-ի հայ համայնքին՝ սգալով նրանց համար, ովքեր զոհվել են 35 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության վրա ադրբեջանական ամբոխի հարձակումների հետևանքով։
Սումգայիթի ողբերգությունը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները պետք է լինի Հայաստանի կողքին, քանի որ հայերը մինչ օրս շարունակում են բախվել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային »,-ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։