Գերմանիայի Համբուգ քաղաքում հայ համայնքը փակել է քաղաքի մուտքի ու ելքի ճանապարհները: «Արցախը Հայաստան է», «Ճանաչե՛ք Արցախի անկախությունը» կարգախոսով հայ համայնքը պահանջում է եվրոպացիներից անտարբեր չլինել, իրազեկվել, թե ինչ է իրականում կատարվում Արցախում, ինչ անընդունելի գործողությունների են դիմել Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի նկատմամբ: