Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համառոտ՝ Հայաստանում ստեղծված վիճակի մասին. Վահե Հովհաննիսյան

19/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1. Վարչապետ Փաշինյանի ելույթը երկրում նոր վիճակ է ստեղծել, լրիվ նոր իրականություն։ Հին կյանքը չկա։ Չեն գործում հին պատկերացումները, և մեզնից պահանջվում է՝ դառնալ իրավիճակին համարժեք։
2. Այս ելույթից հետո առաջացել է իշխանության ճգնաժամ, որը տրամաբանական է։ Այդպես կլիներ ցանկացած երկրում։ Ի՞նչ լուծում կստանա այս ճգնաժամը, այս պահին դժվար է ասել, բայց առանց լուծման չի մնալու։
3. Ելույթին ծափահարած ԱԺ մեծամասնությունըկորցրել է «իշխող ուժ» կոչվելու բարոյական լեգիտիմությունը։ Սա լավ չէ, որովհետև առաջանում է լարվածության նոր օջախ, բայց սա փաստ է։ Չի հասկացվում, թե այժմ ինչպես է հնարավոր 3 խմբակցությունների միասնական աշխատանքը։ Մեծ հաշվով կա երկու տարբերակ՝ կա´մ նոր ընտրություններ, կա´մ նոր մեծամասնություն։
4. Ստեղծված իրավիճակը մոտ է պետականության ճգնաժամի, հետևաբար՝ պետք է բացառել հիստերիան, զերծ մնալ «ավելի հայրենասեր» երևալու մղումից։ Հակաիշխանական համակարգից հնչող ձևակերպումները և քայլերը պետք է լինեն սառը, պրագմատիկ։ Նիկոլին անիծելը քաղաքական և պետական գործունեություն չէ։ Անհիմն հայրենասիրական կենացները նիկոլականության հակառակ դրսևորումն են։ Նիկոլը գնալու է, բայց պետություն պահելու համար պահանջվում է պետական մտածողություն։
5. Նիկոլի հեռացումը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումներ։ Հեռացումից հետո այդ լուծումներին դեռ պետք է հասնել՝ խելամիտ քայլերով։ Մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում և ունենք խնդիր՝ խուսափելու վատագույն սցենարներից։ Հենց այս պահից սկսած՝ հակաիշխանական համակարգերը պետք է հստակ ուղերձներ հղեն դաշնակիցներին, միջնորդներին, հարևաններին, հակառակորդին։ Ավելին, հակաիշխանական ճամբարում հենց այս պահին ձևակերպված և հնչեցված խելամիտ ուղերձները կհեշտացնեն Նիկոլի հեռացումը։
6. Նիկոլը ներկայացրել է իր տեսլականը։ Պետք է ձևակերպվի դրան այլընտրանքային տեսլական։ Դա չպետք է լինեն պարզապես հայրենասիրական կենացները՝ առանց հստակ, պրագմատիկ հաշվարկի։ Դա պետք է լինի Արժանապատիվ, կայուն խաղաղության փաթեթը, որտեղ քաղաքացին կտեսնի իր, իր ընտանիքի, պետության վաղվա հեռանկարը։ Հայ ժողովրդին պետք է ներկայացնել Հայաստանի հետպատերազմական վերականգնման ամբողջական ծրագիր։ Այստեղ մենք կորցրել ենք շատ կարևոր ժամանակ, ընդդիմությունը դա պետք է աներ ամիսներ առաջ։ Հիմա ամենայն հավանականությամբ դա անել հնարավոր կլինի միայն նոր քաղաքական ձևաչափի ստեղծման դեպքում։
7. Երկրում պետք է փոխվի նարատիվը։ Նիկոլին հաջողվել է աղետից հետո ձևավորել հանրային մոլորություն, թե ինքը խաղաղությունն է, մնացածը՝ պատերազմը։ Սա հրեշավոր մոլորություն է, բայց հանրության բավականին մեծ շերտերի մոտ այն առկա է։ «Խաղաղություն՝ ազգային շահերի պահպանմամբ» նոր նարատիվը պետք է հասանելի դարձնել բոլորին
8. Նիկոլի ելույթում ակնհայտ նկատվում էին հակառուսական նոտաներ։ Ավելին, այս պրոցեսի մեջ նա հավանորեն ստիպված է լինելու մի պահի «գցել» կամ Ռուսաստանին կամ Արևմուտքին։ Երկու տարբերակն էլ Հայաստանի համար աղետ կարող են դառնալ։ Դատելով նրբերանգներից՝ կարելի է ենթադրել նրա նախապատվությունները։
9. Եթե այդ ելույթը դառնա իրականություն, ապա Հայաստանը կարող է վերածվել հակառուսական նոր, սուր պլացդարմի։
10. Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Սա նշանակում է՝ լայն կոնսոլիդացիոն ներուժով ձևաչափեր, նոր քաղաքական միտք, նոր պատկերացումներ, նոր դեմքեր։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառուցվածքային փոփոխություններ կլինեն. Փաշինյանն իր համար երաշխիքներ է ստեղծում. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Հասարակությունը պառակտված է, իսկ ներքին համերաշխությունը՝ խաթարված. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025
Հաջորդ գրառումը

Հասարակությունը պառակտված է, իսկ ներքին համերաշխությունը՝ խաթարված. Արման Թաթոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական