Հակաիրանական սադրանք Ադրբեջանում

39

Ադրբեջանի Աստարայի շրջանի Փենսար գյուղում, Իրանի հետ սահմանից ոչ հեռու, շենքերից մեկի վրա Իսրայելի դրոշ է դրված։ Այս մասին հայտնում է Tolish media լրատվականը:

Հատկանշական է, որ գյուղը հիմնականում բնակեցված է թալիշ-շիաներով, ովքեր իրենց համարում են իրանական քաղաքակրթություն և չունեն նման հակաիրանական հարձակման դրդապատճառներ։ Հայտնի չէ, թե ինչ շենք է պատկերված լուսանկարում, և որն է հարևան Իրանի դեմ նման սադրանքի իմաստը։