Կրեմլը դեռևս չի քննարկում կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքնամեկուսացման ռեժիմին վերադառնալու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Gazeta.Ru-ի թղթակիցը:
Ըստ Պեսկովի, դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի բոլոր մարզերում COVID-19-ի դեմ պայքարի վճռական փուլում նախապես միջոցներ են ձեռնարկվել համաճարակի կարիքների համար առողջապահական համակարգը մոբիլիզացնելու համար: