Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կործանարար բացառություն են մեր երկրի կառավարիչ Նիկոլն ու իր անասնաֆերման. Սամվել Ֆարմանյան

22/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սամվել Ֆարմանյանը գրում է. «Իշխանավարումից 7 տարի անց անգամ դժվար է միանշանակ հասկանալ՝ իմաստ ունի՞ ամեն անգամ արձագանքել կրկեսի գլխավոր ծաղրածուի ու վերջինիս պատանդի դերում հայտնված ՔՊ-ական անասնաֆերմայի բնակիչների հիմարություններին: Ինքս ինձ համար որոշել եմ՝ բացառապես այն դեպքերում, երբ փաշինյանական անբարոյականությունն ու սուտը վարակում են ոչ միայն ընթացիկ ներքաղաքական կյանքը, այլ խեղաթյուրում են պատմությունն ու ախտահարում սերունդների հիշողությունը:

Անասնաֆերմայի «հնաբնակներից» մեկի կողմից խորհրդարանի ամբիոնից այսօր տարածված խռխռոցն այս շարքից էր:

Մի «դարակազմիկ» տեսանյութ հրապարակվեց, որի բովանդակությունն այն էր, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 2010 թ. աշնանը, սփյուռքահայ մի երիտասարդի հետ հանդիպման ժամանակ, ասել էր, թե «Հայաստանի նախագահն ինքն է ժամանակին հորդորել չթեժացնել իրավիճակը՝ ԱՄՆ Կոնգրեսում ճանաչելով Հայոց Ցեղասպանության բանաձևը»:

Պատկերացնու՞մ եք: ԱՄՆ նման գերտերության փոխնախագահն ասում է, որ ԱՄՆ կողմից նման ծանր որոշումը պայմանավորված է եղել ոչ թե ԱՄՆ-Թուրքիա բազմաշերտ հարաբերություններով, այլ ՀՀ նախագահի կամքով: «Պնդում», որի սպառողներին կարելի է երաշխավորված ուղեգիր տրամադրել՝ անասնաֆերմայում բնակության:

Փաշինյանական կրկեսի, ստի ու մանիպուլյացիայի աշխարհում պահանջված չէ, իհարկե, խոսելուց առաջ մտածելը, փաստերը ստուգելն ու սեփական խոսքի հանդեպ պատասխանատվությունը: Պետական շահի մասին մտածելն ինքնին հակացուցված է: Հակառակ պարագայում բնակիչներին հայտնի կլինեին հետևյալ անվիճելի հանգամանքներն ու չոր փաստերը.

Ա.) Ջո Բայդենի այդ տեսանյութը, որ միայն անասնաֆերմայի բնակիչներին կարող է թվալ, թե մի խիզախ հայ սփյուռքահայ երիտասարդ ինքնագլուխ գաղտնի տեսանկարահանել ու տարածել էր մամուլում, տարածվեց 2010 թ.
նոյեմբերի 2-ին նախատեսված ամերիկյան Կոնգրեսի ընտրություններից օրեր առաջ: Հիշեցնեմ, որ դա Կոնգրեսի առաջին ընտրություններն էին ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրությունից հետո: Իսկ Բարաք Օբաման և իր դեմոկրատական վարչակազմի մյուս ազդեցիկ դեմքերը, հիշեցնեմ, դեռ նախագահական քարոզարշավի ժամանակ ամերիկահայությանը խոստացել էին, որ Միացյալ Նահանգներն արժանի են ունենալու առաջնորդ, ով պատմական փաստերը կանվանի իրենց անուններով՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը:

Ահա, 2010 թ. նոյեմբերի սկզբին նախատեսված ընտրությունների շեմին՝ Օբամայի դեմոկրատական վարչակազմը, մի «խիզախ հայ սփյուռքահայ երիտասարդի ձեռքով» ու փոխնախագահ Բայդենի մասնակցությամբ, կարելով այդ «գաղտնի» տեսանկարահանումն ու կազմակերպելով դրա արտահոսքը լրատվամիջոցներում, ՄԵԿ նպատակ էր հետապնդում՝ փորձել կրկին շահել իրենց խաբված զգացող ամերիկահայ ընտրողների քվեն Կոնգրեսի առաջիկա ընտրություններում: Օբամայի կողմից՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստման չկատարումը պայմանավորելով «ՀՀ նախագահի հորդորով»: Այո, ցավոք, միջազգային անցուդարձում մեծ տերություններին թույլատրելի է նաև նման բլեֆ-անբարոյականություններ: Անգամ գերտերության փոխնախագահի դերակատարմամբ:

Բ.) 2010 թ. աշնանը Ջո Բայդենի դերակատարությամբ այդ տեսանյութի տարածումից ժամեր անց, ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ Սպիտակ Տանը և Երևանում ԱՄՆ դեսպանությանը տալով իր համաձայնությունը՝ հրապարակելու այդ օրերին տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Ջո Բայդեն երկու հեռախոսազրույցների ամբողջական ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: Ի միջի այլոց, այդ սղագրությունները պահվում են նաև Հայաստանում, և անասնաֆերմայի բնակիչներն այսօր էլ կարող են հորդորել գերագույն գլխավոր բնակչին՝ հրապարակելու դրանք: Վստահեցնում եմ, որ բնակիչներն անակնկալի են գալու՝ այդ երկու հեռախոսազրույցներում ևս, ինպես ԱՄՆ բոլոր մակարդակի այլ պաշտոնյաների հետ այդ տարիներին տեղի ունեցած շփումներում՝ նախագահ Օբամայից մինչև պետքարտուղարության զանազան դիվանագետներ, չի եղել գեթ ՄԵԿ հանդիպում, որի ընթացքում ՀՀ նախագահ Սարգսյանը չի առաջադրել ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը, այն որևէ կերպ չածանցելով ընթացող հայ-թուրքական գործընթացից:

Եթե անասնաֆերմայի բնակիչներն օբյեկտիվորեն վախենում են նման խնդրանքով դիմել իրենց գերագույն բնակչին, այդ նույն փաստերի ու սղագրությունների մեծ մասին կարող են ծանոթանալ 2023 թ. լույս տեսած նվաստիս հուշագրությունում, որի որևէ դրվագ ամերիկյան կողմը ՉԻ ՎԻՃԱՐԿԵԼ (հուշագրության թեմային վերբերող հատվածը մեկնաբանությունում):

Գ.) Արդեն իսկ մամուլում տարածվել է ՀՀ նախագահի աշխատակազմի վերոբերյալ հորդորին ի պատասխան, Երևանում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը, որով ամերիկյան կողմը հերքում էր փոխնախագահ Բայդենի այդ սկանդալային միտքը և հաստատում, որ նման հորդոր ՀՀ նախագահի կողմից երբևէ չի հնչել: ԱՄՆ դեսպանության այդ հայտարարությունը (հղումը՝ մեկնաբանությունում), այսօր էլ հասանելի է համացանցում: Անասնաֆերմայի յուրաքանչյուր բնակիչ, անկախ ստաժից, կարող է ինքնուրույն ծանոթանալ դրան:

Ու վերջում: Թեև անասնաֆերմայում նորմալ ու ընկալելի է, երբ պետության ղեկավարը փակ հանդիպումներում՝ սենյակում, վերելակում, հեռախոսազրույցի կամ առանձնազրույցի ժամանակ, կարող է գլխից մեծ կեղտեր ուտել, ինքն իր ստերի մեջ խճճվել ու տալ խոստումներ ու ասել բաներ, որոնց հրապարակման պարագայում ինքն էլ իր ղեկավարած պետությունն էլ կհայտնվեն աննախանձելի ու գերխոցելի վիճակում, անասնաֆերմայից դուրս՝ միջազգային հարաբերություններում, անհնար է գտնել ինքն իրեն ու իր ղեկավարած պետությունը հարգող որևէ ղեկավար, որ իրեն թույլ կտա նման անզգուշություն: Սերժ Սարգսյանն այդ շարքում բնավ բացառություն չէր:

Կործանարար բացառությունը մեր երկրի կառավարիչ Նիկոլն ու իր անասնաֆերման են, որ գուցե նման փաստերի ու տեսանյութերի հրապարակման վախի թելադրանքով է, որ պատրաստ են մինչև վերջին շունչը մարտնչել ընդդեմ ՀՀ պետական շահերի: Միայն, թե օտար տերերը հանկարծ չհրապարակեն այնպիսի տեղեկություններ ու փաստեր, որ իրենց համար իշխանություն ու ավելին արժենան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերժ Սարգսյանը զարմացավ. ինչպե՞ս, հայը ուրանա՞ Ցեղասպանությունը… արի ու տես՝ այո՛, այսօր կան հայանուն ժխտողներ. Հակոբ Ավետիքյան

Հաջորդ գրառումը

Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան Սարգսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025
Նորություններ

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025
Հաջորդ գրառումը

Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան Սարգսյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական