Կոլորադո նահանգում սկյուռների մոտ հայտնաբերվել է բուբոնային վարակ։ Տվյալ վարակի հիմնական աղբյուրներն են սկյուռները, առնետները, գետնասկյուռներն ու արջամկները, իսկ լվերերը վարակի փոխադրողներ են։ Մարդիկ վարակվում են կա՛մ լվերից, կա՛մ ընտանի կենդանիներից։ Շները վարակին ենթակա չեն, բայց կարող են փոխանցել այն, իսկ կատուները կարող են վարակվել և մահանալ, հաղորդում է news.ru-ն։