Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կյանքին հրաժեշտ տվեց հայկական աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը՝ Երվանդ Ազատյանը

26/03/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 25-ին  Միացյալ Նահանգներում կարճատեւ հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց  հայտնի ամերիկահայ գրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ 88-ամյա Երվանդ  Ազատյանը։ Նա միայն վերջերս էր Բուենոս Այրեսում մասնակցել Թեքեյան կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը, ապա առողջության վատթարացման պատճառով գտնվում էր Մայամիի հիվանդանոցում։

Տաղանդավոր քաղաքագետի ու գրականագետի, հրապարակախոսի, խմբագրի, հասարակական գործչի կորուստը զգալի է ողջ Հայկական աշխարհի համար։

Նրա ավանդը մեծ է ոչ միայն սփյուռքահայության, այլեւ  Հայաստանի մշակութային ու գրական կյանքի զարգացման հարցում։ Մոտ 25 տարի լինելով է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, նա անգնահատալի աշխատանք է տարել սփյուռքի ու Հայաստանի մշակութային կառույցների աջակցության հարցում, 1990ականների  առաջին ծանր տարիներին այս հիմնադրամի միջոցով զգալի օգնություն ցույց տրվեց Մատենադարանին, մշակույթի ու գրականության հայտնի դեմքերին։  Հետագա տարիներին ղեկավարելով Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը, նա  շոշափելի ազդեցություն է ունեցել սփյուռքի եւ Հայաստանի մամուլի, մշակութային օջախների ու կազմակերպությունների աջակցության հարցում։

Տասնամյակներ շարունակ  Երվանդ Ազատյանի սուր ու  արհեստավարժ գրիչը հետեւել է հայկական աշխարհի ամենակարեւոր, ամենամտահոգիչ ու արդիական թեմաներին, նրա հայերեն եւ անգլերեն  վերլուծությունները տպագրվել են  «Պայքար», «Արմինյըն միրոր սփեքթեյթոր» եւ  «Ազգ» թերթերում, որոնց ընտրանին լույս է տեսել  նաեւ առանձին գրքերով՝ դառնալով վերջին 40 տարիների հայկական սփյուռքի եւ Հայաստանի անցուդարձի կարեւոր վավերագրերից մեկը։ Ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացումների ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին դիպուկ ու ազդեցիկ հոդվածները միշտ առանձնացրել են Ազատյան հոդվածագրին իրենց շահեկանությամբ եւ օբյեկտիվությամբ, իրադարձությունները կանխատեսելու եւ դրանց ամբողջական վերլուծությունը ներկայացնելու հմտությամբ։

Գրականագիտական մեծ արժեք են ներկայացնում նրա գրաքննադատական հոդվածները արեւմտահայ գրականության դասականների, ժամանակակից գրողների ստեղծագործությունների մասին, որոնք մեծ հետք  են թողել  ժամանկակից հայ գրականության զարգացման ասպարեզում։

Իհարկե, չենք կարող չնշել նաեւ Ռամկավար-Ազատական կուսակցության մեջ նրա ունեցած դերն ու կատարած կարեւոր աշխատանքը։

Երվանդ Նազարաթեի Ազատյանը (Էդմոնդ Կոտալազյան)  ծնվել էր 1935 թվականի մայիսի 13-ին  Բեյրութում։ 1958 թվականին ավարտել էր Բեյրութի Ամերիկյան համալսարանը , 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը եւ Դետրոյթի «Ուեյն» նահանգային համալսարանը։

 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսը, «Արմենյն միրոր սփեքթեյթոր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ»՝ անգլերեն հանդեսի, 1991 թվականից՝ Երեւանի «Ազգ» օրաթերթի , 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։

1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ, ապա՝ կրկին  ատենապետ։

Նա արժանացել է Հայ եկեղեցու Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշան, 1989 թ., Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշան, 1991 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2009 թ։

Անցած 35 տարիների ընթացքում պարոն Ազատյանին ճանաչել եւ գնահատել ենք իր նվիրյալ գործունեությամբ, անսահման հայրենասիրությամբ, մտավորականությանը օգնելու եւ աջակցելու կարողությամբ։ Նա այն բացառիկ սփյուռքահայերից էր, որ գիտակ էր թե՛ սփյուռքի, եւ թե՛ Հայաստանի մարդկանց ու կազմակերպություններին, մշակութային ժառանգությանը եւ խնդիրներին։ Եվ կապ չուներ, թե երկիր մոլորակի որ մասում էինք նրան հանդիպում՝ Դիտրոյթի «Մասկոր ընկերությունում, ուր նա երկար տարիներ աշխատեց ՀԲԸՄ ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանի կողքին, թե՛ Պրահայում «ՕՐԵՐ» ամսագրի խմբագրատանը, կամ թե Հայաստանում, ուր ամեն տարի նա լինում էր Թեքեյան մշակութային միության նախագծերին աջակցություն ցույց տալու նպատակով, միեւնույն է, նա մնաց միշտ նույն ազգասեր անհատը՝ իր տաղանդով, աշխատասիրությամբ ու հայ մշակույթին անսահման նվիրվածությամբ։

Հիրավի նրա կորուստը մեծ է ողջ հայության համար, ինչպես նրա թողած ժառանգությունը եւ հետքն անջնջել են մեր ժամանակների հայոց պատմության մեջ ։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրակազմը խորին ցավակցություններն է հայտնում  Երվանդ Ազատյանի հարազատներին ու բարեկամներին, կուսակից ընկերներին։ Աստված հոգին լուսավորի։

Հակոբ Ասատրյան

Օրեր եվրոպական ամսագիր

Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանը

Հաջորդ գրառումը

ԳՈՒՅԺ. Ոչ եւս է ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
Նորություններ

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
Նորություններ

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՒՅԺ. Ոչ եւս է ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական