Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կինոն՝ բեմի վրա. բացօթյա կինոցուցադրումների նախագիծ

15/09/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ հետևելով  հայտարարված կարանտինի նոր կանոններին, սկսում է «Կինոն բեմի վրա» խորագրով ցուցադրությունների շարքը՝ կինոթատրոնի ամառային (բացօթյա) դահլիճում: Ծրագրի առաջնային  նպատակն է մշակութային դադարից  դուրս բերել հանրությանը՝ պարգևել ուրախ և տոնական կինոտրամադրություն՝ մեծ էկրանին ներկայացնելով երաժշտական ու կատակերգական լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը (Արման Մանարյան՝ «Կարինե», Լևոն Իսահակյան, Հ. Մալյան՝ «Ճանապարհ դեպի կրկես», Գ․Մելիք-Ավագյան՝ «Երգում է Գոհար Գասպարյանը», Հ․ Մալյան՝ «Մի կաթիլ մեղրը»)։

Ձեռնարկումը նպատակ ունի աջակցել համավարակի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված (ինչպես աշխարհի բոլոր կինոթատրոնները) մեր քաղաքի ամենահյուրընկալ մշակութային օջախներից մեկին՝ «Մոսկվա» կինոթատրոնին, տրամադրելով ֆիլմերի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը։

Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 20։00-ին, սեպտեմբերի 19-27-ը։

19․09․2020

«Կարինե», 1967 թ․,Հայֆիլմ, երաժշտական կատակերգություն (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերետի էկրանավորումը), 89 րոպե։ Սցենար՝ Լ․Ղարագյոզյան, Ա․Մանարյան, (Երվանդ Մանարյանի մասնակցությամբ), ռեժիսոր՝ Արաման Մանարյան, օպերատոր՝ Մարատ Վարժապետյան, նկարիչ՝ Վ․Պադպոմոգով, երաժշտություն՝ Ղազարոս Սարյան, Տիգրան Մանսուրյան։

Դերերում՝ Լիդա Հարությունյան, Ա․Քաջվորյան, Արման Կոթիկյան,Վարդուհի Վարդերեսյան,Ժենյա Ավետիսյան, Տիգրան Լևոնյան, Երվանդ Մանարյան և այլք։

20․09․2020

«Երգում է Գոհար Գասպարյանը», 1963 թ․,Հայֆիլմ, երաժշտական, 60 րոպե։ 11 նովելից բաղկացած ֆիլմի հիմքում դասական երաժշտական ստեղծագործություններն են, որոնց կատարումով հանդես է գալիս աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանը։

Ռեժիսոր/ սցենար՝ Գ․Մելիք-Ավագյան, օպերատոր՝ Յա․Կուլիշ, նկարիչ՝ Ռ․Բաբայան։

26․09․2020

«Ճանապարհ դեպի կրկես», 1963 թ․,«Հայֆիլմ» կինոստուդիա, կատակերգություն, 74 րոպե։

 Ֆիլմը, որ նկարահանվել է Երևանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, սակայն տաղանդավոր արտիստն ի վերջո իր ճանապարհը հաղթահարում է արժանապատվորեն։ Վերջինս էլ կատարել է գլխավոր դերը։

Ռեժիսոր՝ Լ․Իսահակյան, Հենրիկ Մալյան, սցենար՝ Ա․Յուրովսկի,օպերատոր՝ Ժ․Վարդանյան, նկարիչ՝ Ս․Անդրանիկյան, երաժշտություն՝ Կ․Օրբելյան։

Դերերում՝ Լեոնիդ Ենգիբարով, Ի․Շեստուա, Ի․Դանզաս, Հ․Դանզաս, Վ․ Վարդերեսյան,Կ․Խաչվանքյան, Գեն (Գ․Շահնազարյան), Վ․Թաթոսով և այլք։

27․09․2020

 «Մի կաթիլ մեղրը», 1982 թ․,Հայֆիլմ, ֆիլմ-ներկայացում(ըստ Թումանյանի հեքիաթների), 65 րոպե։ Ֆիլմը Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հյուսված յուրօրինակ ներկայացման կինոտարբերակ է:

Ռեժիսոր/սցենար՝  Հենրիկ Մալյան, օպերատոր՝ Ս․Իսրայելյան, նկարիչ՝ Է․Խարազյան, երաժշտություն՝ Տ․Մանսուրյան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԴ դատավորների 3 տեղերն այլևս թափուր չեն

Հաջորդ գրառումը

Չեն հայտնաբերվել COVID-19-ի էական մուտացիաներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Չեն հայտնաբերվել COVID-19-ի էական մուտացիաներ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական