Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 3 մլրդ 107 մլն. դրամ սպիտա՞կ, թե սև «Տոյոտաների» համար, իսկ մեր զինվորը հենց սպիտակ վրանի տակ է

21/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թվականի հունվարից նոր պարեկային ծառայություն կներդվի  նաեւ Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի եւ Արագածոտնի մարզերում: Գործադիրը որոշել է պարեկների համար մեքենաներ գնել «Տոյոտա Երեւան» ընկերությունից՝ առանց մրցույթի:  175 մեքենայի դիմաց ընկերությանը կվճարեն 3.1 մլրդ դրամ: Որոշումը գործադրի՝ հուլիսի 21-ի նիստին հաստատեցին: 

  Փաշինյանը նշեց, որ այս հարցը կարող էր եւ չզեկուցվել, բայց քանի որ զգայուն ձեւակերպումներ կան, քննարկում են: Ու դա ավելի շուտ նմանվեց արդարացման. երկար բացատրեցին՝ ինչու՞ են գնումը կատարում մեկ անձից՝ առանց մրցույթի, եւ ինչու՞ հենց  «Տոյոտա Երեւան»-ից, որոնց բաժնետերերին, ի դեպ,  («Տոյոտա Երեւանի» 60 %-ի բաժնետերը «Հ2» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Մայրապետյանն է, 30 %-ինը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը) Փաշինյանը համարում է նախկին, թալանչի  եւ ամենատարբեր լծակներով պայքարում նրանց դեմ:  

    ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ հունիսին մրցույթ են հայտարարել, մասնակից չի եղել: Հետո հայտնի ապրանքանիշերի հայաստանյան բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին հարցում են ուղարկել եւ պարզել, որ   հայտարարված տեխնիկական բնութագրով, նշված քանակով ու նախատեսված ժամկետում ՝ մինչեւ նոյեմբերի 15-ը, մեքենաները մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երևան»-ը՝ գումարն ամբողջությամբ կանխավճարային  եղանակով հատկացնելու դեպքում: Մյուս ընկերությունները հրաժարվել են:

     «Երբ Շիրակի եւ Լոռու մարզերում եւս մեծ խմբաքանակով մեքենա ձեռք բերվեց, որոշակի հրապարակումներ եղան, թե ինչու է գումար ծախսվել եւ վեց բարձրախոսով մեքենա գնվել, կարող էր երկուսը լինել, չորսը, մեկը,- պատմեց  Փաշինյանը,- ես հարկ եմ համարել, որպեսզի ոստիկանության բարեփոխումների խորհրդում այս հարցերը մանրամասն քննարկվեն: Դինամիկների հարցին մենք երեւի մի  45 րոպե տրամադրել ենք: Ինձ համար էլ էր կարեւոր, կարծում եմ ՝ բոլորի համար է կարեւոր»,- ասաց Փաշինյանը: 

  Պարզվեց՝ մեքենաների գույնն էլ պակաս կարեւոր չէր: Սպիտակը, թե՞ սեւն է լավը. սկզբում  բաց գույնին էին կողմ, հիմա էլ մտածում են ՝ հենց մուգն է իրենց դուր գալիս…

    Ու մեքենաների սեւ-սպիտակի երկարաշաունչ քննարկումը մի երկրի կառավարության նիստերի դահլիճում էր, որի զինվորները կանաչ անտառի մեջ սպիտակ վրանի ու թշնամու ուղիղ նշանառության տակ իրականացնում են մարտական ծառայություն ու սպանվում են…

Բայց այդ հարցն այս դահլիճում այդպես էլ չքննարկվեց ՝ թեկուզ մի 45 վայրկյան…     

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չավուշողլուն շնորհավորեց քպ-ականների Վարդավառը կամ էլ Կուրբան բայրամը

Հաջորդ գրառումը

Արագածավանում զինված թուրքերը գերի են տարել 8 հովիվի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր Արթուր Օսիպյանի հացադուլի 17-րդ օրն է. նա պահվում է անմարդկային պայմաններում. իրավապաշտպան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Արագածավանում զինված թուրքերը գերի են տարել 8 հովիվի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական