Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օկուպացիոն վարչակարգի չքնաղ ծրագիրը. գյուղերում դպրոցներ կփակվեն. Կարեն Վրթանեսյան

23/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԳՄՍՆ-ն հերքում է, թե 229 դպրոց է փակվելու մարզերում, բայց դպրոցներն իրականում փակվելու են… Բացատրեմ նիկոլականների հերթական տեղեկատվական օպերացիայի էությունը, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես են մոլորեցնում հանրությանը։ Բոլոր հղումները կդնեմ մեկնաբանություններում։

❶ Մի քանի տարի առաջ նիկոլական ռեժիմը «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր» պուպուշագույն անունով մի ծրագիր է հաստատում։ Սակայն ծրագրի էությունը բացարձակապես պուպուշ չէր. խոսքն այն մասին էր, որ 231 դպրոց պիտի փակվի, իսկ աշակերտներն ու դասատուների մի մասն էլ ուղարկվելու են այլ բնակավայրերում գտնվող ավելի մեծ դպրոցներ (որոնց անվանում են «կլաստերներ»)։ Սա է «որակյալ ծառայությունների հասանելիություն» կոչվածն ըստ նիկոլապետության… Ավելի ուշ ցուցակից 3 դպրոց հանում են, մնում է փակման ենթակա 229 դպրոց։

❷ Փակվող դպրոցների շարքում բավականին մեծ դպրոցներ էլ կան՝ 100+ աշակերտով։ Փակվող դպրոցների զգալի մասը միակն են իրենց բնակավայրում։

❸ Երբ այս մասին բարձրաձայնում է «Ազգային Կրթության Համակարգ» նախաձեռնությունը, ԿԳՄՍՆ էջում միանգամից «հերքում» են հրապարակում, թե բա չէ-չէ, չկա տենց բան։ Ասել կուզեն, թե «դպրոցները չեն փակվում, ուղղակի տեղափոխվում են այլ բնակավայրեր»։

Սա նույնն է, եթե Հայաստանի բնակիչների քրոնիկ հիվանդությունների դեմ պայքարելու համար որոշեն քրոնիկ հիվանդություններ ունեցողներին «քնեցնեն»։ Հետո էլ ասեն, թե «Տեսա՞ք, որ վերացրինք քրոնիկ հիվանդությունները ՀՀ-ում»։

* * *

Օկուպացիոն վարչակարգի համար սա չքնաղ ծրագիր է։

Նախ՝ գումար են խնայում, որը կարելի է ուղղել իրենց գրպանները, «պարգևավճարների» և այլ հաճելի բաների տեսքով։

Երկրորդը՝ պետբյուջեից գյուղեր մտնող գումարները կկրճատվեն, ինչն էլ գումարվելով երեխաներին դպրոց ուղարկելու լրացուցիչ դժվարությունների հետ, ստիպելու է, որ գյուղացիները լքեն փոքր գյուղերը և շարժվեն դեպի ավելի մեծ բնակավայրեր։ Արտահոսք առանց այն էլ կա, բայց նիկոլենք այն ավելի են խթանում։

Երրորդը՝ հաճելի բոնուս ադրբեջանցիների, Նիկոլի և անձամբ Ժաննա Անդրեասյանի համար. 200+ դպրոցներում կարելի է անաղմուկ վերացնել փառքի անկյունները, որոնց դեմ վերջինս վաղուց է պատերազմ վարում։

Այլ «հաճելի բոնուսներ» էլ կան նիկոլենց համար, բայց չերկարացնեմ…

Հ.Գ. Չեմ զարմանա, եթե պարզվի, որ փակման ենթակա են հիմնականում այն դպրոցները, որոնց տնօրենները ՔՊ-ի հետ աֆիլացված մարդիկ չեն, կամ որոնք նիկոլենց տեսակետից «ըմբոստ» գյուղերում են։

Կարեն Վրթանեսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է օպերային երգչուհի Օլգա Գաբայանը

Հաջորդ գրառումը

Երուսաղեմցի հայն Արցախի դրոշը փռել է Օծման քարի վրա

Համանման Հոդվածներ

Միջազգային

Փաշինյանը ՌԴ-ի նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն, ինչը լավ բանի չի հանգեցնի․ Վյաչեսլավ Վոլոդին

22/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Լեռնային Ղարաբաղում. Էդուարդ Շարմազանով

22/05/2026
Նորություններ

Ընդդիմության խնդիրը այդ հետապնդումներն իր համար էֆեկտի վերածելն ու Փաշինյանի համար դրանց էֆեկտիվությունը չեզոքացնելն է. Հակոբ Բադալյան

22/05/2026
Նորություններ

ԿԸՀ-ն դեռևս համաձայնություն չի տվել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/05/2026
Հաջորդ գրառումը

Երուսաղեմցի հայն Արցախի դրոշը փռել է Օծման քարի վրա

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական