Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օգոստոսի 30-ին՝ ժամը 16։00-ին, հավաքվում ենք Դատախազության մոտ՝ Արթուր Դավթյանից պահանջելու ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

27/08/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

Սիրելի հայեր, եկեք փրկենք մեր հայրենիքը, մեր պետականությունն ու անկախությունը: Չկա մի օր, որ չբերի մեզ նոր զոհեր, հայրենի տարածքների նոր կորուստներ, աղետներ ու արհավիրքներ: Մեր աչքի առջև , առանց որևէ կրակոցի, թշնամի երկրին են հանձնվում մեր գյուղերն ու հողերը՝ իրենց հարուստ ջրային պաշարներներով, հանքերով, պատմամշակութային արժեքներով, տասնյակ տարիների ընթացքում մեր հայրենակիցների քրտինքով կառուցած իրենց բնակելի տներով ու պտղատու այգիներով:

Այլևս անհնար է հանդուրժել այս ազգային նվաստացումը: Ահա արդեն թշնամին խրախճանք է կազմակերպում Բերձորում և Աղավնոյում, ընդհուպ մոտեցել է Ջերմուկին, Տավուշի գյուղերին, վաղուց արդեն 41 քկմ ներխուժել է Սոթք, Խոզնավար հատվածում, զբաղեցրել Սև լիճը. առաջնահերթ վտանգված են Սիսիանը, Վարդենիսը, Տիգրանաշենը: Սա այն դեպքում, երբ մեր զավակներն իրենց կյանքը չեն խնայել այս սուրբ հողի մեկ միլիմետրը պաշտպանելու համար: Այդ սուրբ հողում՝ Արցախում, մեր երեխաների թափված արյունն է, շատերիս զավակների դեռևս չգտնված աճյուններն ու մասունքներն են: Մենք չպետք է թույլ տանք Արցախի հանձնումը Ադրբեջանին՝ դրանով իսկ Ալիևին ոտքի ճանապարհ բացելով մինչև Երևան, որն անխուսափելի կլինի այդ պարագայում:

Դեռ կա հնարավորություն այդ աղետը կանխելու:

Օգոստոսի 31 –ին Բրյուսելում կայանալու է եռակողմ հանդիպում, որտեղ, բացի աղետալի և նվաստալի նոր զիջումներից, ոչ մի լավ բան հայ ազգի ու հայկական պետության համար չի կարող սպասվել: Դա են ապացուցում վերջին 4 տարուց ավելի ժամանակահատվածում այս իշխանության օրոք հայ ազգի գլխին թափված դժբախտությունները, ներառյալ պատերազմի հետևանքով ունեցած մեր սարսափելի կորուստները՝ թե՛ մարդկային, և թե՛ նյութական: Եկե՛ք կանխենք հերթական դավաճանական որոշումներն ու պայմանավորվածությունները:

Մենք, հերոսածին ծնողներս, արդեն կորցրել ենք մեր ամենաթանկը, կոչ ենք անում օգոստոսի 30-ին՝ ժամը 16:00-ին, հավաքվել ՀՀ Գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ պահանջելու ՀՀ Գլխավոր դատախազից՝ Արթուր Դավթյանից, որպեսզի նա, ի վերջո, կատարի իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալի ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցրած, իսկ 44- օրյա պատերազմի ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմ հրահրելու, դավաճանական գործողությունների և անգործությունների հետևանքով պատերազմը տանուլ տալու, հազարավոր մարդկային զոհեր ունենալու և միլիարդավոր դոլարների հասնող տարածքային, նյութական, այդ թվում՝ ռազմական սպառազինության կորուստներ պատճառելու, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր թշնամուն նոր տարածքներ, ճանապարհներ, ջրային և հանքային ռեսուրսներ զիջելու համար:

Մեղադրանք առաջադրելու համար հիմքերը ավելին քան շատ են, ներառյալ ապրիլի 13-ին իր արած հանցագործության ինքնախոստովանությունը ԱԺ ամբիոնից, որ կարող էր կանխել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, իհարկե առանց զոհերի:

Կոչ ենք անում նախևառաջ բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, բոլոր քաղաքական ուժերին (առանց բացառության), հասարակական կազմակերպություններին, ազգային ազատագրական, անկախության շարժումներին, հերոսածին մեր մյուս ծնողներին և հարազատներին միանալ այս պահանջին՝ ձերբակալելու և մեղադրանք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, որպես պետական դավաճանի, հնարավորություն տալու համար երկիրը կործանումից փրկելու:

Կհանդիպենք 30.08.2022թ, 16:00-ին, ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավինյանի նշանակումից հետո դրամատիկ զարգացումներն անխուսափելի են լինելու․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են հերթական թմրաշղթան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալկասերը դարձավ Իսպանիայի 42-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ. Ռումինիայի հայոց Թեմի առաջնորդ

19/06/2025
Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025
Հաջորդ գրառումը

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են հերթական թմրաշղթան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները...

ԿարդալDetails

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

Սրանց ճղճիմությունը սահմաններ չի ճանաչում. Լեւոն Քոչարյան

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական