Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուղեվարձի ստվերը ձեր տակն է՝ ոչ վարորդների գրպանում, ոչ մեկ այլ տեղ

11/11/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ շաբաթ Երևանի 67 երթուղիները սպասարկել է 3619 շարժակազմ՝ 3937-ի փոխարեն։ Նոյեմբերի 1-7-ը 2 միլիոն 131 հազար 746 ուղևորից տոմսային համակարգից օգտվել է ընդամեննը 578 հազարը, կամ՝ 27,11 տոկոսը։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ նեյմեբրի 1-7-ը հավաքագրվել է 24 միլիոն 700 հազար դրամով ավելի գումար։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյենն ավելի հստակեցրեց թիվը՝ օրական հավաքագրվել է ընդամենը 3միլիոն դրամով ավելի, քան նախկինում։

Նա անձամբ 24 միլիոն 700 հազար դրամը բաժանեց 7 օրվա վրա ու ստացավ 3 միլիոն դրամ։

Միասնական տոմսային համակարգ ներդնելուց առաջ՝ այս միջանկյալ հատվածում, երբ քաղաքային իշխանությունները սկսել են պարտադրել ավտոբուս նստել կամ 100 դրամանոցով կամ QR կոդով, օրական հավաքագրվում է ընդամենրը 3 միլիոնով ավելի գումար, մինչդեռ նրանք պնդում էին, որ օրական 30 միլիոն դրամ մնում է ստվերում։ Նշանակում է՝ ստվերից հանվել է ընդամենը 3 միլիոն դրամը, ոչ ավելին, 27 միլիոնը էլի մնում է ստվերում։

Եթե հաշվի առնենք, որ քաղաքային իշխանություններն ակնարկում էին, որ ստվերի, գումարի կորստի մեղավորը գումարը գրպանող վարորդներն են, ապա ուղեվարձի վճարման «բարեփոխումից» հետո օրական 3 միլիոն ավել հավաքագրվող գումարը, դիցուք, վարորդների նախկինում գրպանվող, իսկ հիմա արդեն չգրպանվող գումարն է, իսկ ո՞ւր է այն ամենախոշորը՝ 27 միլիոն դրամը։

Իրավունք ունե՞նք հետևություն անելու, որ քաղաքային իշխանությունը դարձյալ ձախողեց ևս մի՝ իր կողմից հորինած ու քաղաքացիների վզին փաթաթած «բարեփոխում»։ Թե բա 100 դրամանոցով կամ QR կոդով ուղեվարձը վճարելու դեպքում բռնելու ենք գողերին, բացահայտելու ենք ստվերը։

Ստվերը ձեր տակն է՝ ոչ վարորդների գրպանում, ոչ մեկ այլ տեղ։ Հենց ձեր տակն է ստվերը։

Ու այսքանից հետո դեռ համարձակվում եք գործակարգավարական նիստ անել, ուղիղ հեռարձակել ու այս հաշվարկներն ուղիղ եթերում հրապարակե՞լ։

Հերթական ապացույցն ինքներդ ձեր մասին ներկայացրիք՝ դիլետանտ, անգրագետ, բոլոր բնագավառներից ու առավել ևս՝ դրանց կառավարումից կիլոմետրերով հեռու, ժողովրդին ու երկիրը ձեր մոգոնած «բարեփոխումների» համար փորձադաշտ դարձրած ձախողակներ եք, որոնց ձեռքն ուղղակի կրակն ենք ընկել։

«Երևան քաղաքը միայն այս տարի 8,5 միլիարդ դրամի դեֆիցիտ է ունեցել՝ պայմանավորված նոր շարժակազմի, նոր տեխնիկայի ձեռքբերմամբ։ 8,5 միլիարդը կազմում է Երևանի եկամուտների 15 տոկոսը։ Երևան քաղաքն ահռելի չափով սուբսիդավորում է տրանսպորը։ Միասնական տոմսային համակարգը հանրային տրանսպորտի որակը պահպանելու միակ բանաձևն է»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Տիգրան Ավինյանը։

8,5 միլիարդ դեֆիցիտ. այդ գումարը, հարգելի երևանցիներ, տրանսպորտի ուղեվարձի եռակի թանկացմամբ ձեր գրպանից է վճարվելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքու մեկնելու վերջնական որոշում չկա

Հաջորդ գրառումը

Կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող համայնքների նկատմամբ կա խտրական վերաբերմունք

Համանման Հոդվածներ

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Հաջորդ գրառումը

Կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող համայնքների նկատմամբ կա խտրական վերաբերմունք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական