Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանությունն այլևս տարբերակում չի դնում. կարծում եմ՝ հրահանգ կա ամեն գնով լռեցնել լրագրողներին. իրավապաշտպան

14/05/2024
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ավելի քան համոզված է, որ եթե անգամ այսօր լրագրողին ոստիկանական «Գազելով» հարվածելու դեպքով ակնհայտ տեսանյութերի հիման վրա իրավական գործընթաց սկսվի, այն իր տրամաբանական ավարտին չի հասնի, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի։

Անդրադառնալով Civic.am-ի լրագող Դավիթ Լևոնյանի նկատմամբ հայտնի միջադեպին և իրավապահ համակարգի՝ դրան անմիջապես հաջորդած գործողություններին՝ իրավապաշտպանը նկատեց.

«Մեզ մոտ միշտ է այդպես եղել։ Այն լրատվամիջոցները, որոնք բոլոր ժամանակներում սպասարկել են իշխանություններին, եղել են արտոնյալ կարգավիճակում։ Կրկնում եմ՝ այդպես եղել է միշտ։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները նախկինում՝ ընդդիմադիր կամ ցուցարար եղած ժամանակ, նեղվում էին, նեղվում էին ոչ թե այն պատճառով, որ ոստիկանության կողմից իրենց նկատմամբ բռնություն էր կիրառվում, և լրագրողների նկատմամբ հետապնդումներ կային, այլ  այն պատճառով, որ այդ հրամանն իրենք չէին տալիս։ Իրենց սրտնեղությունը նրանից էր, որ ինչ-որ մեկը հրաման է տալիս, և իրենց են ծեծում, ոչ թե իրենք են հրաման տալիս, որ ուրիշին ծեծեն։

 Այլապես եթե գաղափարական մոտեցում ունենային, խնդիրներ տեսնեին, իրենք կգնային փոփոխությունների»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ 2018 թվականին գործող ռեժիմն ունեցել է աննախադեպ սատարում և ցանկության պարագայում իսկապես կարող էր գնալ շատ լուրջ փոփոխությունների

Ինչ վերաբերում է վերջին օրերին լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնություններին՝ մեր զրուցակիցը նկատեց.

«Անկեղծ ասած՝ շատ դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների գլխում, որովհետև դու կարող ես համաձայն չլինել մարդու վարքագծի հետ, բայց գոնե այն հասկանալի լինի։ Նիկոլ Փաշինյանի պարագայում ընդհանրապես ոչինչ հնարավոր չէ կանխատեսել կամ հասկանալ։
Բայց ակնհայտ է, որ տևական ժամանակ  լրագրողների նկատմամբ նորմալ վերաբերմունք կար, այսինքն՝ ոստիկաններն ընկալում էին՝ կա օրենք, որը սահմանափակում է իրենց գործողությունները լրագրողների նկատմամբ։ Կամ եթե անգամ նրանք պետք է անցնեին ուժային գործողությունների, անպայման նախապես զգուշացնում էին լրագրողներին և օպերատորներին, հետևողական լինում, որ նրանցից որևէ մեկը հրմշտոցի մեջ չհայտնվի։

 Սակայն այս պահին ոստիկանությունը տարբերակում չի դնում. կարծում եմ՝ հրահանգ կա ամեն գնով լռեցնել լրագրողներին։

Ես նայում եմ իրենց «սազանդարների» մեկնաբանությունները, և այդտեղ շեշտադրումը հետևյալն է՝ «Տեսեք, թե ովքեր են իրադարձությունները լուսաբանում»։ Իսկ ես միշտ հարցնում եմ՝ «Եթե ունեք կասկածներ, որ այս կամ այն լրատվամիջոցի ֆինանսավորումն այնքան էլ մաքուր չէ, ի՞նչ եք արել դուք, որպեսզի լյուստրացիա տեղի ունենա»։ Բառացիորեն ոչինչ չեն արել, հետևաբար իրենց կողմից այս խոսույթն օգտագործելը ոչ իրավական հիմք ունի, ոչ էլ բարոյական իրավունք ունեն այդպիսի որակումներ տալու»,- ամփոփեց Նինա Կարապետյանցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

РЕЗОЛЮЦИЯ РАСШИРЕННОГО ЗАСЕДАНИЯ СОВЕТА САР

Հաջորդ գրառումը

Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է. Ոստիկանություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անելո՛ւ ենք՝ մեր ձևով. ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ․ Սամվել Կարապետյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է, թոքերը խզզում են, սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր. փաստաբան

13/07/2025
Հաջորդ գրառումը

Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է. Ոստիկանություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական