Վերջին տարիներին ոստիկանությունում և ԱԱԾ-ում աննախադեպ չափերի և ծավալների ներդրումներ են արվել։ Եկեք միայն վիզուալ պատկերները և բյուջեի ծախսերը նայենք, և դա կերևա։ Հանրությունն այդ ներդրումների արդյուքնները պետք է տեսնի։ Ընդհանրապես դատաիրավական համակարգի ներդրումների արդյուքնները պետք է տեսնենք. Կառավարության այսօրվա նիստին ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ի հեճուկս սոցիալական խնդիրների՝ աշխատավարձեր են կրկնապատկվել, կառույցներ են ստեղծվել, սարքեր-սարքավորումներ, ավտոմեքենաներ են գտնվել, օրենքներ են փոխվել։
«7 տարի դատավարություն են անում։ Մարդիկ չեն հավատում, որ էդ բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում։ Սա լրջագույն քաղաքական խնդիր ա։ Ես չեմ ուզում հասնենք նրան, որ գնանք էլի շենքեր շրջափակենք, էս անենք, էն անենք։
Ես 4տարի առաջ էլ եմ ասել, որ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում, էսօր էլ եմ ասում։ Էն նույն մարդիկ, որ ճռիկնե-վռիկներ էին անում, էդ նույն մարդիկ էդ նույն բանը անում են։ Նրանք, ովքեր մյուսներին վերևից էին նայում, էդ նույն բանը էլի անում են։ Ես ուզում եմ հասկանամ՝ իրավապահ համակարգին ի՞նչ չենք տվել կամ ինչն ենք սխալ արել, որ էս վիճակն ա»,- Փաշինյանը բարկացավ դատաիրավական համակարգի վրա։
Նա հայտարարեց, որ այսպես չի կարող շարունակվել։
«Դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ոնց որ քյասիբի ռադիո ըլնեմ։ Գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, դուք էլ ծափ եք տալիս, ես էլ թողնում գնում եմ։ Հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն ունենում եմ, ավելի ուժեղ եք ծափ տալիս, էլի թողնում գնում եմ… ո՞վ է ում ձեռ առնում»,- ավելի վրդովվեց Փաշինյանը։
Սրա վերջը էկել ա, ես ուղիղ եմ ուզում ասեմ՝ սրա վերջը էկել ա. նախորդ վրդովմունքին մի չափաբաժին ևս ավելացրեց Փաշինյանը։