Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կինը՝ Լիանա Պարոնիկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Այսօր լրանում է մեր համատեղ կյանքի 22–րդ տարին։ Քսաներկու տարի՝ սիրո, համբերության, փորձությունների ու միասին հաղթահարած դժվարությունների ճանապարհ։
Շնորհակալ եմ քեզ Տեր Վրթանես Բաղալյան ջան, սիրող ու հոգատար ամուսին լինելու, մեր ընտանիքի հենասյունը լինելու և մեր չորս երեխաների համար հոգատար ու արժանապատիվ հայր լինելու համար։
Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը։ Հաստա’տ մնա կարգիդ և ծառայությանդ մեջ։
Անսահման սիրում եմ քեզ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին 10 տիրադավ եպիսկոպոսները գնացել էին Մայր Աթոռ՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու։ Նրանց միացած խառնամբոխը փորձել է Մայր Տաճարի դռները ջարդել։ Այդ տեսարանից ցնցված Տեր Վրթանեսը սրտի կաթված է ստացել, տեղափոխվել հիվանդանոց։ Նրա սիրտը ստենտավորվել է։





