Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրի տարածքում ավտովթարի են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցիներ՝ Իրանի անձնագրերով։ Մեզ պատմեցին, որ որոնք աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա։

Դեպքի մանրամասները «Իշխանություն» լրատվականին ներկայացրել է նրանց օգնության հասած Դավիթ Կարապետյանը։

«Մեքենան կտրուկ շրջադարձի հատվածում մի քանի պտույտ գլորվեց։ Տղաներով մոտեցանք, օգնություն ցուցաբերեցինք, զանգահարեցինք շտապօգնություն, ոստիկանություն։ Հետո, երբ հասկացանք, որ այլազգիներ են, խնդրեցինք ներկայանալ։ Ավելի ուշ մոտեցավ իրենց ղեկավարը։ Չէին ուզում ասել, թե ինչ ազգություն ունեն, ստիպեցինք, որ ներկայանան, պարզվեց՝ վթարի ենթարկվածները Իրանի քաղաքացիներ են, ազգությամբ ադրբեջանցիներ, եւ աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա»,- «Իշխանություն» լրատվականին պատմեց նա։ Վերջինս նշեց, որ վթարված մեքենայի մեջ գտնող անձինք հարբած են եղել։

Դեպքի վայրից մեզ ուղարկվել է նաեւ այն մեքենայի լուսանկարը, որով ժամանել է վթարված անձանց ղեկավարը՝ «պրարաբը», հայկական համարանիշներով ավտոմեքենա։

Թեեւ ՆԳՆ-ից հրաժարվեցին հայտնել վթարի ենթարկվածների ազգությունը, սակայն հաստատեցին վթարի փաստը։

«Այսօր ժամը 1։10-ին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Շինուհայր գյուղի հատվածում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Վնասվածքներ ստացած անձը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ հոսպիտալացված անձը Իրանի քաղաքացի է, իսկ թե ինչ ազգություն ունի՝ չի տիրապետում։ Նա նաեւ հայտնել է, որ բուժօգնություն ստանալուց հետո վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։

Սակայն այս պատմության ամենաուշագրավ հատվածը միայն ավտովթարը չէ։ Հարցն այն է, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի սահմանամերձ մարզի եւ ռազմավարական տեսանկյունից զգայուն բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքներին ներգրավված են օտարերկրյա քաղաքացիներ՝ այն էլ ադրբեջանցիներ։

Խոսքը սովորական շինարարության մասին չէ։ Տարածաշրջանային լարվածության եւ հիբրիդային սպառնալիքների պայմաններում նույնիսկ տեսական մակարդակում չի կարելի բացառել, որ նման անձինք կարող են հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ազդեցության գոտում, ավելի պարզ ասած՝ լինեն հավաքագրված անձինք։ Երբ սահմանամերձ համայնքների ռազմավարական նշանակության դպրոցներում աշխատում են օտարերկրյա քաղաքացիներ, հարցեր են առաջանում՝ իրականացվե՞լ են անվտանգության ստուգումներ, կա՞ պետական վերահսկողություն, եւ ո՞վ է պատասխանատու նման որոշումների համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

Հաջորդ գրառումը

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026
Նորություններ

Հայաստանը պարտավոր է անհապաղ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Մեղրին աշխատավարձի խնդիր չի ունենալու, Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է մեկից ավելի երաշխավորներ ունենա. Նարեկ Կարապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական