Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը կերազեր Հայ Առաքելական Եկեղեցին բարեփոխել այն աստիճան, որ այն նմանվեր «Կյանքի խոսք» աղանդի ցանցին. Ալեքսանդր Քանանյան

02/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

-Պարո՛ն Քանանյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում իշխանության և անձամբ ՀՀ վարչապետի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ անթաքույց արշավը։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են այս աննախադեպ հարձակման պատճառները, և ի՞նչ նպատակ է այդ հարձակումը հետապնդում։

-Նպատակները բազմաթիվ են՝ գերազանցապես իրադրային, բայց, իհարկե, չեմ կարող բացառել կամ անտեսել ավելի խորքային պատճառները։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց աննախանձելի վիճակում է գտնվում և շատ անգամ որոշումներ ընդունելիս պահի ազդեցությամբ է գործում, անդրադառնանք ընթացիկ կամ իրադրային պատճառներին։

Հիշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում ունեցել է հանդիպում և այնտեղ բավական բաց արձանագրել է գրավյալ Արցախում և պատմական այլ տարածքներում Ադրբեջանի պետական  քաղաքականությունը՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու և հայերի պատմական հետքը ջնջելու մասին։ Միաժամանակ հիշում ենք, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն նույնպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հռչակել էր տարածաշրջանային անվտանգության սպառնալիք։ Ի պատասխան նրա խայտառակ հայտարարության՝ Մայր Աթոռը հանդես եկավ պաշտոնական պատասխանով՝ արձանագրելով, որ ի տարբերություն հայերի՝ ադրբեջանցի թուրքերը երբեք չեն զբաղվել քաղաքակրթություն ստեղծելով, այլ հակառակը՝ գերազանցապես զբաղվել են արյունահեղություններով և այլոց քաղաքակրթական արժեքների յուրացմամբ կամ ոչնչացմամբ։

 Մենք գիտենք, որ Փաշինյանի վարչակազմի կողմից խիստ թշնամաբար է ընկալվում «խաղաղության օրակարգի» դեմ հնչող ցանկացած երևույթ։ Մինչև իսկ ԱԺ նախագահի կամ այլ մակարդակով եղել են այնպիսի արտահայտություններ, որ Ադրբեջանի համար տհաճ քաղաքական օրակարգի շրջանառումը մեծապես վտանգում է խաղաղության օրակարգը, հետևաբար պետք է միակողմանի գրախոսության ենթարկենք մեր ասելիքը՝ ոչ միայն պետական, այլև՝ հասարակության մակարդակով։ Ինքնին այս ամենն, իհարկե, անհեթեթ է։  

Նիկոլ Փաշինյանը կարող էր մեծապես դժգոհ լինել Եկեղեցու՝ այսպես ասած հանդգնությունից՝ խոսելու ադրբեջանական հանցագործությունների և Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին։

-Նիկոլ Փաշինյանը գրառումներից մեկում նշում է, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, և կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում»։Սակայն հայտնի է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը։

Արդյոք Փաշինյանի առաջարկը չի նշանակում, որ նա մտադիր է թշնամուն հաճոյանալու և իր դիկտատուրան նաև եկեղեցու վրա հաստատելու համար փոխել Սահմանադրության՝ եկեղեցուն առնչվող կետերը և եկեղեցու իրավունքները խիստ սահմանափակել։

-Որպես աստվածաբանական կրթություն ստացած մարդ՝ նախ պետք է ասեմ, որ մեծապես դեմ եմ աշխարհիկ դասի մասնակցությանը Կաթողիկոսի ընտրությանը։ Սա բավականին ուշ երևույթ է, որը ձևավորվել է պետականազրկության շրջանում, երբ Հայ Առաքելական Եկեղեցին հանդես էր գալիս ողջ ազգի անունից։ Իմ կարծիքով, կաթողիկոսի ընտրության կարգը պետք է վերապահվի բացառապես հոգևորականությանը, իսկ ժողովուրդը և եկեղեցու ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցները պետք է ունենան ավելի շուտ բարոյական ազդեցության հնարավորություն։

Իհարկե, պետք է ցավով փաստենք, որ նորանկախ Հայաստանի իշխանությունները երբեմն որոշիչ ազդեցություն է ունեցել կաթողիկոսի ընտրության վրա։ Կարծում եմ՝ այսուհետ Առաքելական եկեղեցին պետք է շատ ավելի ազատ, ներքին կարողություններ ունենա ընտրելու կաթողիկոս։ Նիկոլ Փաշինյանն իսկապես կերազեր Հայ Առաքելական Եկեղեցին բարեփոխել այն աստիճան, որ այն նմանվեր Կյանքի խոսք աղանդի ցանցին։ Այլ բան է, որ նա ոչ միայն չունի նման սահմանադրական լիազորություններ, այլև եկեղեցին սահմանադրորեն անջատված է պետությունից, և Փաշինյանը եկեղեցական հարցերում ունի նույնքան իրավունք, որքան Հայ Առաքելական Եկեղեցու ցանկացած հետևորդ։

Ես չեմ կարծում, որ Փաշինյանը երբևէ կկարողանա պարտադրել եկեղեցու բարեվարքության քննություն, քանզի բարեվարքության նույնքան քննություն պետք է կատարել Փաշինյանի և նրա շրջապատի նկատմամբ։ Վստահ եմ, որ ոչ պակաս տհաճ, անգամ սահմռկեցուցիչ երևույթների կհանդիպենք։

-Պարո՛ն Քանանյան, ՀՀ իշխանություններն առանձնահատուկ ջերմ են Իսրայելի նկատմամբ, մինչդեռ Երուսաղեմում հրեաները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ոչնչացնել հայկական թաղամասը։ Արդյոք սա չի նշանակում, որ սահմանափակելով եկեղեցու լիազորությունները՝ ՀՀ վարչապետը մի գեղեցիկ օր էլ կարող է պահանջել, որ Հայ Առաքելական Եկեղեցին հրաժարվի Երուսաղեմում իր կալվածքներից, ինչպես նաև դարեր առաջ սահմանված լիազորություններից և արտոնություններից։

-Երուսաղեմի հայոց պատմական եկեղեցական սեփականությունների՝ հատկապես անշարժ գույքի նկատմամբ վտանգն իսկապես մեծ է։ Իսկապես, ավելի հաճախ է շրջանառվում հայերին ունեցվածքից լիովին կամ մասամբ զրկելու անհրաժեշտության մասին։ Հատկապես վկայակոչվում է հայոց թշվառ քաղաքական անկարողությունը։ Բայց պետք է ասենք, որ որևէ այլ անձի օրոք Հայաստանը այսչափ ստորացված ու դավաճանված չի եղել, որքան այս քաղաքական խեղկատակի օրոք։ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան վարչական լծակներից դուրս այնքան ոչնչական դեմք է, որ Իսրայել պետությունը Երուսաղեմի հայկական սեփականություններին տիրանալու համար նրա ծառայությունների կարիքը բոլորովին չունի։ Փաշինյանը պարզապես նսեմացաված, արհարամրհված թշվառական է (ես ուղիղ և համարձակ եմ այս խոսքերն արտաբերում), և քանի դեռ Հայաստանը ներկայացված է նման թշվառականով, ամեն ոք կարող է Հայաստանից էլ, այլուր գտնվող հայկական պատմական սեփականություններից էլ ամեն հնավոր բան խլել։

-Պարո՛ն Քանանյան, ինչպե՞ս եք վերաբերում ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այն պնդմանը, որ անհրաժեշտ է օրենսդրական աշխատանք իրականացնել, որպեսզի Հայ Առաքելական Եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը: Արդյոք սա լրացուցիչ լծակ չէ՝ ամբողջությամբ կառավարելի և վերահսկելի դարձնելու եկեղեցին։

– Իրենց պատմությունն ու հոգևոր ժառանգությունը հարգող երկրներում սովորաբար եկեղեցին հարկային դաշտից դուրս է, հետևաբար ոչ մի անօրինական բան չկա, եթե Հայաստանում ևս եկեղեցին գտնվի հարկային դաշտից դուրս։ Սակայն գոյություն ունի մեկ այլ խնդիր. իրականում հասարակությունը պահանջում է եկեղեցին ոչ այնքան հարկային դաշտ բերել, որքան ավելի մեծ թափանցիկություն մտցնել եկեղեցուն հատկացվող ֆինանսական նվիրատվությունների և շարժի տեսանկյունից։

Քանի որ հասարակության շրջանում առկա է տարակուսանք,արժե, որ հետագայում եկեղեցին ներքին բարեփոխման շրջանակներում համարձակություն ունենա ավելի թափանցիկ դարձնելու սեփական ֆինանսական շարժերը։ Եկեղեցին ինքն իրեն ապահովագրելու, իր հեղինակությունը կամովին բարձրացնելու համար արժե, որ հետագայում մտածի մի փոքր թափանցիկ դարձնի իր ծախսերը։

-Այսքանով հանդերձ՝ արդյոք  Հայ Առաքելական Եկեղեցին մաքրագործվելու, բյուրեղանալու տեղ ունի՝ կասեցնելու ՀՀ իշխանությունների կողմից ցանկացած արշավ և հետապնդում իր նկատմամբ։

-Եթե ես հակառակը պնդեի, պարզապես հերետիկոս կլինեի։ Եկեղեցու բոլոր անդամները մարդիկ են, որոնք մեղավոր են։ Եկեղեցին միշտ խնդիր ունի բյուրեղանալու։ Բյուրեղանալու կարիք ոչ միայն կա, այլև որչափ ավելի սրբակրոն լինի Հայ եկեղեցու նվիրապետությունը, այնքան ավելի կզգա բյուրեղանալու աստվածային անհրաժեշտությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր, տեսնում եմ պետական անվտանգության խնդիր. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Գնել Սարգսյանի արարքի վերաբերյալ խուլիգանության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Հաջորդ գրառումը

Գնել Սարգսյանի արարքի վերաբերյալ խուլիգանության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական