Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նարեկ Մանթաշյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

20/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Մինչ դատարանը խորհրդակցական սենյակ կհեռանար, Նարեկ Մանթաշյանը նշեց, որ գտնվում է քաղաքական պատանդառության մեջ և դատարանից միայն արդարադատություն է ակնկալում:

«Հատուկ ուզում եմ ընդգծեմ, որ իմ առողջական վիճակի հետ ցանկացած խնդիր որևէ կերպ չդիտարկվի որպես խղճահարություն առաջացնելու միջոց, ես դատարարանից պահանջում եմ միայն արդարադատություն»,-նշեց նա:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր քննում էր Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ներկայացրած միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Նշենք, որ մի քանի ամիս է՝ նա գտնվում է կալանքի տակ։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով այն մասին, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարեւոր օրգանների ախտահարմանը. «Ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի»։

Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով՝ 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունն արդեն իսկ կալանավորման պայմանների հետ անհամատեղելի է դիտարկվում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը հասարակական հիմունքներով խորհրդական ունի

Հաջորդ գրառումը

Նարեկ Մանթաշյանը ազատության մեջ լինելու է կիսահաշմանդամի կարգավիճակում. 20 մլն դրամն էլ բավական մեծ գումար է Մանթաշյանի ընտանիքի համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը. Մայր Աթոռ

30/10/2025
Իրավունք

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կառավարությունը 6 ամսով կրճատեց զինծառայության ժամկետը՝ այն դարձնելով 1,5 տարի

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ականները եվրոպացի պատգամավորներին հորդորել են դեմ քվեարկել արցախցիների հավաքական վերադարձի իրավունքն ապահովող առաջարկին

30/10/2025
Հաջորդ գրառումը

Նարեկ Մանթաշյանը ազատության մեջ լինելու է կիսահաշմանդամի կարգավիճակում. 20 մլն դրամն էլ բավական մեծ գումար է Մանթաշյանի ընտանիքի համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական