«Ինչպես և խոստացել էի՝ հավաստի տեղեկատվություն ռուսական աղբյուրներից։
Աղբյուրները հայտնում են, որ այցը կապված է Բաքվի առջև Փաշինյանի ստանձնած այն պարտավորությունների հետ, որոնք վերաբերում են ադրբեջանցիների վերադարձին՝ Հայկական ԽՍՀ ժամանակաշրջանի իրենց բնակության վայրեր։
Որոշում է կայացվել ավելի քան 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում. Կոտայքի մարզի Արզական, Գերանիս և Մարմարիկ բնակավայրերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք, Ախպրաձոր, Ծաղկունք, Լճափ, Ձորագյուղ (Սևանա լճի մոտ, ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի սահմանին) համայնքներում, Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Գրիբոյեդով, Հայկաշեն գյուղերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Բազմաղբյուր և Սարալանջ բնակավայրերում։
«Մեծ վերաբնակեցում» ծրագրի իրականացումը կսկսվի անմիջապես ընտրություններից հետո։ Այդ ժամանակ էլ կստորագրվի Սյունիքի մարզին վերաբերող «Ընդհանուր տուն» նախագծի պայմանագիրը»։
Արամ Գաբրելյանով, մեդիամենեջեր








