Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք գործ ունենք ստախոս մի ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է փախուստը պատասխանատվությունից. Լևոն Զուրաբյան

14/09/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանի դեմագոգիան եւ ստախոսությունը որեւէ սահման չեն ճանաչում։ Երկրորդ օրն է շարունակ, ինչ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Արցախի հայության համար իր աղետալի հետեւանքներով այդ քայլը հավասարազոր է հայ մելիքների դեմ Մելիք Շահնազարի դաշնակցությանը Փանահ֊խանի հետ եւ պատմության մեջ մշտապես կհիշվի որպես Արցախին հասցրած երկու դավաճանական եւ մահացու հարվածներից մեկը։ 

Գիտակցելով այս իրողությունը, Փաշինյանը իրեն հատուկ մտային աճպարարությամբ փորձում է ներկայացնել իրականությունն այնպես, թե իբր նա, ստորագրելով Պրահյան հայտարարությունը եւ ընդունելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք, որեւէ նոր քայլ չի կատարել։

Այդ ցնորքն ապացուցելու նպատակով նա երկու հայտարարություն է կատարում.

– Որ Հայաստանը դեռ 1991֊1992 թվականներին ստորագրել է եւ վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, դրանով իբր ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազնում։

– Որ ռուսական թերթերից մեկում տված մի հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը հայտարարել է, թե իր համար ընդունելի է Արցախի ինքնավարության կարգավիճակը, դրանով իբր հաստատելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմք։

Քանի որ արդեն երկրորդ օրն է, ինչ այս անհեթեթությունը տիրաժավորվում է Հայաստանի հանրային լրատվամիջոցներով, նպատակահարմար եմ գտնում եւս մեկ անգամ արձանագրել հետեւյալ հանրահայտ փաստերը.

1. Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է Մինսկում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ ստորագրած հռչակագիրը։

2. Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր միացումը ԱՊՀ֊ին, Հայաստանը վերոհիշյալ հռչակագիրը վավերացրել է համապատասխան վերապահումներով, ըստ էության, հայտնելով, որ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը չի տարածվում նախկին ինքնավարությունների վրա, որոնք ԽՍՀՄ օրենքների համաձայն, հայտարարել են իրենց անկախության մասին։ Դա Հայաստանի Հանրապետության համար այսօր էլ գործող օրենսդրական հիմք է։

3. Հայաստանը չի վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, բավարարվելով Մինսկյան հռչակագրի ստորագրությամբ եւ վավերացմամբ ստեղծված իրավական հիմքերով եւ պարտավորություններով։

4. Տեր֊Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք, հետեւողականորեն վետո կիրառելով ԵԱՀԿ֊ի որեւէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս հիշատակելու փորձերի դեմ եւ մերժելով նման լուծում առաջարկող որեւէ տարբերակ։

5. «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթին 1992 թվականի մարտին Տեր֊Պետրոսյանն ասել է, որ իր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը կարող է «ընդունելի լինել եւ Ղարաբաղի, եւ Ադրբեջանի համար»։ Ես արդեն մեկնաբանել եմ այդ հայտարարությունը 2010 թվականին, երբ այդ որպես մեղադրանք նետվել էր այն ժամանակվա իշխանությունների կողմից։ Հայտարարությունից երկու ամիս անց մենք ազատագրեցինք Շուշին։ Ես բացատրել եմ, որ այդ ռազմական գործողությունն արդեն նախապատրաստված եւ արտոնված էր, եւ հայտարարությունը հնչել է ընդամենը որպես պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովման բաղադրիչ։ Հասկանում եմ, որ Նիկոլական տգետների համար դժվար կլինի հասկանալ հատկապես «պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովում» արտահայտության տակ թաքնված բովանդակությունը, բայց ավելին ասելու համար ստիպված պետք է լինեմ բացահայտելու պետական գաղտնիքներ, ինչը բնականաբար չեմ անի։ Ամեն դեպքում, նման բան երբեք չի ներկայացվել դիվանագիտական ատյաններում որպես Հայաստանի դիրքորոշում եւ երբեք չի եղել մեր քաղաքականության հիմքում, առավելեւս որեւէ կապ չի ունեցել Ալմա֊Աթայի հռչակագրի հետ։

Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանի ինքնարդարացման փորձերը եւս մեկ անգամ բացահայտում են այն անմխիթար իրողությունը, որ մենք գործ ունենք ստախոս մի ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է փախուստը պատասխանատվությունից», – գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բժշկական համալսարանին պատկանող շենքերը վաճառքի կհանվեն․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Արցախից 9 բուժառու Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախից 9 բուժառու Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական