Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ, տխուր, հոգնած աչքերով մարդը վազում էր զինվորական «Կամազի» հետևից ու ձմերուկներ գցում մեջը

18/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տղաս գնաց, հիշողությունները շատ թանկ դարձան ․․․ պատմում էր՝ Արարատյան դաշտով պոլիգոն գնացող զինվորական Կամազի հետևից վազող գյուղացիների մասին, որոնք ընթացքի ժամանակ Կամազը ձմերուկով էին լցնում։

Դավիթս ասում էր «մեծ տխուր, հոգնած աչքերով փոշոտ շորերով մի մարդ կար, որ ընթացքի ժամանակ իրար հետևից մի քանի անգամ վազում, Կամազի մեջ նստած տասնութ-քսան տարեկան զինվորներին լուռ ձմերուկներ էր նետում, ոչինչ չէր խոսում, ուղղակի լուռ ձմերուկ էր նետում»:

«Իսկ մենք,-ասում էր,- սրտի դողով սպասում էինք, որ նա վազելիս չընկնի, երերալով էր վազում»․․․ հետո ավելացրեց․ «միայն նրա հայացքը տեսնեիր Կամազի հետևից վազելիս ձմերուկ նետելիս, դաշտի տարբեր մասերից վազում են ու Կամազի հետևի բորտից միրգ լցնում»:

 Հարցրեցի՝ ինչո՞ւ է այդպես, ասաց՝ 44-օրյան նոր է վերջացել, շատ ջահել տղերք են զոհվել, մեզ համար դողում են, մեզ համար վախենում են, հետո լավ-վատ մենք ենք մնացել էս երկրի պաշտպանը …  

Մի ուրիշ անգամ, Սյունիքում, Շիկահող գյուղում մի տարեց մարդ էր մոտեցել սարի գլխի 122 դիրքից մի քանի րոպե Շիկահող իջած և ինչ-որ բան, կարծեմ խանութ փնտրող տղայիս և 6 հաց դրել թևի տակ, տղաս վարանել էր, ասել՝ ամեն ինչ ունենք… բայց նայել էր տարեց մարդու աչքերին, զգացել՝ ինչպես է բռնել իր թևից ու վերցրել։ Հետո, ավելի ուշ մեկը կողքից ասել էր, թե՝  իր տան վերջին հացն էր։

Հարգանքներս Արարատյան դաշտում զինվորական Կամազի հետևից վազող ու ձմերուկ նետող դաշտի աշխատավորներին և Սյունիքի Շիկահող գյուղի տարեց մարդուն, որ վեց հաց դրեց սարի գագաթի դիրքից իջած զինվորի թևի տակ։

Տղաս զոհվելուց ամիսներ առաջ ինձ պատմել է այս ամենի մասին, խոր տպավորված էր, ասում էր՝ մեզ համար դողում են․․․ նրա հիշողության մեջ սա մնացել էր, ու նա չէր կարող սա չպատմել, քանի որ միշտ գնահատում էր մարդուն և մարդկայինը:

Բարսեղ Գիշյանի՝ 20220 թվականի սեպտեմբերյան պատերազմում Կապանի դիրքերում վիրավորված, գերության մեջ սպանված Դավիթ Գիշյանի հոր հուշերը որդու մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քարահունջի ենթակառուցվածքների բարելավման նոր ծրագիր է մշակվել՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

Հաջորդ գրառումը

Քրեակատարողականի կենսագրականում ուշագրավ դրվագ կա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունը մեծ կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը. Ռուբեն Մելիքյան

15/05/2026
Հաջորդ գրառումը

Քրեակատարողականի կենսագրականում ուշագրավ դրվագ կա

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական