«Ներկա պահին Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետև լուրջ ավերածություններ կան երկրում։
Փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակներում գտնվող քաղաքացիենրին կարողանան հնարավորինս շուտ դուր բերել»,- «Հայերն այսօր»-ին տված հարցաարույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:
«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաեւ եղանակային պայմանները՝ հատկապես Հալեպում և Լաթաքիայում:
Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակներում էին, լուր ստացանք, որ նրանց հանել են, և նրանք վիրահատվում են:
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը եւ Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ՝ արդյոք կա՞ն տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ»,-հայտնել է դեսպանը:
Մանրամասները՝ տեսանյութում