«Նրանք, ովքեր ասում են՝ մեզ ի՞նչ է հետաքրքրում Ղարաբաղը և Երուսաղեմը, խոչընդոտներ են ստեղծում Մեծ թուրքական ծրագրի ճանապարհին։
Ինչպես հաղորդում է APA-ի թուրքական թղթակիցը , հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիայի համար շատ կարևոր են այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Կովկասը և Պաղեստինը, և իր երկիրը կշարունակի քայլեր ձեռնարկել այս սկզբունքով։
Էրդողանը հավելել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը օրեցօր ուժեղանում է, բայց դեռ չի հասել ցանկալի մակարդակին, և Թուրքիան ջանքեր է գործադրում բոլոր ոլորտներում միասնություն և համերաշխություն ապահովելու համար։
«Ղարաբաղում ձեռք բերված արդյունքը մեզ ցույց տվեց, թե ինչի կարելի է հասնել միասնության և հավասարության մեջ քայլեր անելով։ Ցավով պետք է նշեմ, որ մենք դեռ չենք կարողացել նման ուժ ստեղծել Գազայի հարցում»։