Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ղարաբաղի հարցի ճշմարտության ծավալն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության և էլ ավելի անմարսելի՝ հանրության համար. Փաշինյան

31/05/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Համաձայն չեմ այն ձևակերպմանը, թե այն երկրներում, որտեղ ժողովրդավարություն է  տեղի ունենում, հարձակվում են հենց այդ երկրների վրա ու պատերազմ մղում։ Դա իրավիճակի ճիշտ ընկալում չէ։ Մենք մոռանում ենք 2016 թվականի պատերազմը։ 2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն է։ Այլ բան է, եթե ասեք, որ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա։ 2018 թվականին Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել է։ Այդ ժամանակ Հայաստանում հեղափոխություն դեռ տեղի չէր ունեցել»,- Ժողովրդավարության հայկական ֆորումին հնչած տեսակետի հետ, թե ժողովրդավարություն կառուցող երկրներին պատերազմի են տանում, անհամաձայնություն հայտնեց Փաշինյանը։

Թվում է, թե Փաշինյանը խոստովանեց, որ իր գլխավորած իշխանությունը չի կարողացել խուսափել պատերազմից, բայց հաջորդ րոպեին նա մեղքը գցեց ստեղծված իրավիճակի և նախկինների թողած ժառանգության վրա։ Հասցրեց նաև 2020 թվականի պատերազմի պատճառները տանել 2016 թվական՝ Սերժ Սարգսյան՝ հիշեցնելով, թե Երրորդ նախագահը պատերազմի անոնս է արել դեռ 2018 թվականին։

Եթե այդքանը պարզ էր ու հստակ, եթե պատերազմի անոնսն արվել էր, ու պատերազմի սկիզբն էլ 2016 թվականին էր եղել, որի շարունակությունը, ըստ Փաշինյանի, անխուսափելի էր, ինչո՞ւ էր նա հենց 2018-ին՝ Սերժ Սարգսյանի «պատերազմական անոնսից» հետո՝ վտանգավոր ու պայթյունավտանգ ժամանակներում, հայտարարում՝ «բանակցությունները սկսում եմ զրոյական կետից, ինչ ուզում, այն էլ բանակցում եմ, Արցախը Հայաստան է և վերջ»։ Պատերազմն ավելի արագացնելու քայլե՞ր էր անում։ Այսպիսի պահվածք կարող էր ունենալ միմիայն խիստ ինքնավստահ ղեկավարը՝ համոզված, որ բանակցություններում պարտադրողի դիրքերում է, որ երկիրը մինչև ատամներերը զինված է, որ ունի վստահելի դաշնակիցներ, որոնց հետ ռազմական օգնության հստակ պայմանավորվածություններ ունի։ Բայց Փաշինյանը հենց այդ օրերին է հայտարարել, որ Հայաստանի ու Արցախի օդը փակ չէ։ Ուրեմն արկածախնդրությո՞ւն, էժան պոպուլի՞զմ, քաղաքական անհեռատեսությո՞ւն, անմեղսունակությո՞ւն, ծրագրված դիտավորությո՞ւն. ի՞նչ անուն տալ։

«Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից։ Որովհետև իշխանությունը առերեսվեց Ղարաբաղի հարցի ճշմարտության մի ծավալի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության և էլ ավելի անմարսելի՝ հանրության համար։ սա է ֆունդամենտալ պատճառը»,- Վերջին 4 տարում իր գլխավորած իշխանության՝ մեր գլխին բերած դժոխքի պատճառները «հիմնավորեց» Փաշինյանը։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Ալիևն ասել է՝ իրենք կարող են գծել Հայաստանի սահմանները

Հաջորդ գրառումը

Միացյալ Նահանգները պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանի հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները. ՀՀ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Միացյալ Նահանգները պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանի հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները. ՀՀ ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական