Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հուսեինով, միջնադարյան Գանձասարը քո խելքի բանը չի, դու սելդ քշի

04/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարմիր Մոսկվայի կողմից  մեկ դար առաջ որպես մեր տարածաշրջանի ու Հայաստանի գլխին պատուհաս «ստեղծված» Ադրբեջանի պատմաբանները հիմա էլ բարբաջում են բռնազավթած Գանձասարի մասին։

«Երկար տարիներ ադրբեջանցի և օտարերկրյա ակադեմիական հետազոտողները ուսումնասիրում են Գանձասարի վանքի Հայաստանի կողմից կեղծելու փաստերը և դրա  արձանագրությունները։ Հավաքված փաստերի հիման վրա տպագրվել են բրոշյուրներ և հոդվածներ։ Հետազոտության ընթացքում հայտնի է դարձել, որ Գանձասարի վանական համալիրը հայերը կեղծել են  170 տարվա ընթացքում, մի քանի փուլով»,- Գանձասարի վանական համալիրի հարցով «Կովկասյան բյուրոյին» բողոք է հայտնել ադրբեջանցի պատմաբան Ռիզվան Հուսեյնովը։

Ինչպես Արցախի քրիստոնեական ամբողջ ժառանգությունը, այնպես էլ Գանձասարի վանական համալիրն ադրբեջանցիները հռչակում են իբր իրենց քրիստոնյա նախնիների՝ աղվանների ստեղծածը։

Ահա ինչ է զառանցում այս Հասեինովը.

«Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում, երբ այս աղվանական  վանքն անցավ Էջմիածնի ձեռքը, ապա 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին և վերջապես օկուպացիայի ժամանակաշրջանում,  հայերի հիմնական թիրախը եղել է վանքի վիմագրությունը (միջնադարյան արձանագրությունները)։ Այս արձանագրությունները ապացուցում էին, որ վանքը կառուցել է աղվան տիրակալ Հասան Ջալալը։

Այս բոլոր հին արձանագրությունները վերամշակվել են հայերի կողմից։ Սակայն ադրբեջանական կողմը պահպանել է Գանձասարի վանքի բնագիր արձանագրությունների լուսանկարները, որոնք թույլ կտան վերականգնել այս համալիրի զգալի մասը»,- հայտարարել է ադրբեջանցին։

Հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի պատմամշակութային ժառանգության գիտակ  Համլետ Պետրոսյանն ադրբեջանցուն պատասխանում է.

Գանձասարի արձանագրություններում տառ անգամ փոխած չէ, ասենք անգրագետ Հուսեինովին (https://t.me/Caucasian_bureau/65717…), որ հազիվ թե տարբերակում է հայերեն տառերը:

 Ուղղակի պատուհանից հոսող անձրևաջրերի հետևանքով արձանագրության կենտրոնկան հատվածը խամրել է:

Ահա արձանագրության նույնական տեքստը, ահա լուսանկարը և ահա մեր կայքում տեղադրած հոդվածը (այն եռալեզու է):

«Ես, նուաստ ծառա Ա[ստուծո]յ Ջալայ(լ) Դաւլ|այ Հասան, որդի Վախտանգա, թոռն Մեծին |Հասանա, բնակաւոր ինքնակալ բարձր |եւ մեծ Արցախական աշխարհի, ի Խ[աւխ|անա]բերդի՝ յոքնասահման նահա[ն]|գաւք: Զի հայր իմ ի վախճան կենաց ելից |իւր աստեացս անդարձ՝ կտակի հա|ստատեաց ինձ եւ մաւրն իմ Խորիշահի, որ էր |դուստր մեծ իշխանաց իշխանին |Սարգսի՝ զի շինեսցուք եկեղեցի ի գերեզ|մանատան հարց մերոց ի Գանձասար, |զոր սկսե[ա]լ մեր :ՈԿԵ: (1216) թվին հայոց աւգնութ[եամ]բ բարեր|արին: Եւ ի խփել լուսամտին արեւել|ից մայրն իմ կրաւնաւորեալ չոգաւ յԵ[րուսաղե]մ եր|րորդ անգամ եւ անդէն ի դրան Յարու|թե[ան] խարազանազգեաց ճգնութ[եամ]բ, բազմամեա |ժուժկալութ[եամ]բ հանգեաւ ի Ք[րիստո]ս լուսո վ|կաութ[եամ]բ եւ անդէն պահեցաւ: Իսկ մեր զբ[ա]զմ|ածուփ կիրս կենցաղոյս ի մտի եդ|եալ փոյթ գործո արարեալ աւարտումն եղ|եւ շնորհաւք ողորմութ[եամ]բ ամենայ|գութ Տ[եառ]ն :ՈՁԷ: (1238) թվի՝ գաւտեւորեալ ամենա|զան ձեւով, պատկերազան, յաւ[րի]նակերտ, գմբեթարդ [յ]աւրինուածաւք, յա[ւ]ժար|ութե[ամբ] կամաց մերոց, որպէս տեսանէ| Ա[ստուա]ծ» (հմմտ․ ԴՀՎ 5, 38, հմմտ. Ուլուբաբյան 1981, 87-88):

Պատմություն ու կենսագրություն չունեցող, մեկ դար առաջ ինչ-որ կերպ առաջացած Ադրբեջանի «պատմաբանների» լեզուն շատ է երկարել։ Բայց իրենք էլ գիտեն, որ ցանկացած կեղծված փաստ հայկական կողմը երկու րոպե հետո կարող է մերկացնել։

Հուսեինով, քո ի՞նչ բանն է խորանալ հայկական բազմադարյա եկեղեցիների արձանագրությունները վերծանելու մեջ։

 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի իշխանությունները գոյաբանական նոր սպառնալիքներ են ստեղծում մեր ժողովրդի համար. Մայր Աթոռի կոչը

Հաջորդ գրառումը

Ստորագրվելիք փաստաթղթի 3 կետերը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունը մեծ կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը. Ռուբեն Մելիքյան

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ստորագրվելիք փաստաթղթի 3 կետերը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական