Ադրբեջանը շարունակում է ագրսիվ քաղաքականությունը։ Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը Հայաստանի սահմանի երկայնքով ու ԼՂ-ում. մարտիր 14-ի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ Էսկալացիայի հավանակություն տեսնում է։
Ինչ վերաբերում է արցախահայության ճակատագրին, նկատեց. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի առաջին շահառուն ԼՂ ժողովուրդն է։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանը պատմեց.
«2022 թվականին ՀԱՊԿ նախագահը երբ եկավ Հայաստան, ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա այդ կառույցից։ Ես ասացի, որ մտավախությունը տեղին չէ, բայց մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից։ Իմ գնահատականն այն էր, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, կամ չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից։ Մենք հաճույքվ կստանձնենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մի գործոն ավելացնել։ Իսկ մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու համար։
Մեր գնահատականն այն չէ, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս է եկել, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս եկել»։
Փաշինյանն անդրադարձավ մարտի 13-ին ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցին։
«Երեկվա խոսակցությունը ՌԴ նախագահի հետ ԼՂ-ում էսկալացիայի վտանգի մասին է եղել։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խնդիրներ կան։ Անսպասելի բան է տեղի ունեցել. ԼՂ-ում ռուս խաղաղապահների գրասենյակի առաջ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Բողոքի ակցիան հետևել է 3 ոստիկանի սպանությունից հետո։ Ադրբեջանական հարձակումը ևս տեղի է ունեցել ռուս խաղաղապահների անվտանգության գոտում»։
Փաշինյանը չասաց, թե ինչ է պատասխանել այդ առումով Վլադիմիր Պուտինը։
«Կոռեկտ չեմ համարում ասել, եթե ՌԴ-ը հարմար գտնի, կհրապարակի, թե ինչ է ասել Վլադիմիր Պուտինը»,- ասաց Փաշինյանը։