Ուղարկեք այս կաթնախառնուրդներն Արցախ, լիովին շրջափակված Արցախում արդեն 9 օր մանկահասակ երեխաները ուտելիք չունեն. ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակին են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ իրենց հետ բերելով մանկական կաթնախառնուրդներ։ Սա ահազանգ է, SOS, անգամ Կարմիր խաչի միջնորդությամբ ոչ մի հումանիտար օգնություն չի հասնում Արցախ։ Միջազգային կառույցները կոչերից այն կողմ, ավելին չեն անում։ Ադրբեջանի խոսքերով մեղադրելը, պահանջելը, որ կատարի Հաագայի դատարանի որոշումը, ոչ մի արդյունք չի տալիս։ Իսկ արդյունքում բառացիորեն կրիտիկական վիճակում հայտնված արցախցիները համայն աշխարհի աչքի առաջ մնացել են մենակ ու անօգնական։
Բողոքի ակցիայի մասնակիցները՝ մեծ մասամբ կանայք ու մայրեր, կաթնախառնուրդները թողել են ՄԱԿ֊ ի գրասենյակի ցանկապատերին։







