«Արևմուտքը գիտի ինչպես խաբել: Ես չէի ցանկանա, որ հայաստանցիները խաբվեն արևմտյան «բարեկամների կողմից». այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի համագործակցությունը Արևմուտքի հետ ռազմատեխնիկական ոլորտում և Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Բաստիոն» զրահատեխնիկայի մատակարարումը։
Զախարովան նշել է, որ դա արդեն ասվել է, և հավելել, որ Ֆրանսիայի կողմից մատակարարվող Bastion զրահամեքենաները «խանութում լռված» էին։«Դա ակներև է նաև Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ։ Նոյեմբերի 22-ի ճեպազրույցում ես մանրամասնորեն մեկնաբանեցի, որ եթե Հայաստանի իշխանությունների հետ առնչվող շատ լրատվամիջոցներ խեղաթյուրված չներկայացնեն այս տեղեկատվությունը, չզբաղվեին հակալրագրողական գործունեությամբ, այլ հնարավորություն տան իրենց երկրի ժողովրդին իմանալ իրականությունը, ապա երևի թե ավելի պարզ կլիներ, որ հայաստանցիներին արևմուտքը ֆեյքերով է կերակրում։
Տարբեր երկրներում արտադրված ռազմական տեխնիկայի՝ «խանութներում լռված ու չվաճառվող» այս տեսակը երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը»,- ասել է Զախարովան։