Եվրախորհրդարանի՝ հունվարի 19-ի ընդունած բանաձևին Իրանում արձագանքել են իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլլահիանն, անդրադառնալով Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) առնչությամբ Եվրախորհրդարանի հայտնի բանաձևի ընդունմանը, որով կոչ է արվում Կորպուսը ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում, հայտարարել է, որ եթե Եվրոպան չվերանայի իր դիրքորոշումը, Իրանը կդիմի հնարավոր բոլոր քայլերի, այդ թվում՝ կքննարկի միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT) դուրս գալու հնարավորությունը։
NPT-ից դուրս գալուց բացի, Իրանի մեջլիսում քննարկվել է նաև Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը։
Նախարար Ամիր-Աբդոլլահիանը եվրոպական երկրների որոշ արտաքին գործերի նախարարներին «նորելուկ ու անփորձ» է անվանել և ասել․ «Եվրոպայի քաղաքական ղեկավարներից ոմանք, դիվանագիտական ոլորտում փորձ չունենալով հանդերձ, այսօր ղեկավարում են իրենց երկրների արտաքին գերատեսչությունները։
Նույն առիթով Իրանի անվտանգության նախարար Սեյյեդ Էսմայիլ Խաթիբի հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ ԻԻՀ անվտանգության նախարարությունն ու ԻԻՀ անվտանգային մյուս մարմիններն իրենց իրավունք են վերապահում Իրանի ազգային անվտանգությանն սպառնացող ցանկացած քայլ չեզոքացնելու համար, դիմել համարժեք գործողությունների։
Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Քանանին ասել է, որ Կորպուսի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կդիտարկվի որպես ոտնձգություն՝ Իրանի ազգային անվտանգությանը։
Իրանի մեջլիսի խոսնակ Ղալիբաֆը, ով նախկինում Կորպուսի հրամատատարներից է եղել, նույնպես արձագանքնել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին և հայտարարել․ «Մենք մեր օրակարգում կներառենք տարածաշրջանում Եվրոպական երկրների զիված ուժերին հակաադրձելու բոլոր անհրաժեշտ քայլեը»։
Կորպուսի առնչությամբ Եվրախորհրդարանի որոշմանն արձագանքել է նաև Իրանի բարձագույն իշխանության ներկայացուցիչ, Հոգևոր առաջնորդ Խամենեիի գրասենյակը, այն անվանելով «վտանգավոր հետևանքներով հղի քայլ»։
Թեև Եվրախորհրդարանի բանաձևերը պարտավորեցնող չեն, և օրենսդիրների կողմից ընդունվելուց հետո դրանց զգալի մասը օրենքի ուժ չի ստանում, սակայն այդ բանաձևերը, որպես քաղաքական հայտարարություններ, վերածվում են ազդեցության լծակների։
Գրիգոր Առաքելյան