Իրականում ինչ պետք է պատմի Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ընտրողներին.
* 2021 թ․ ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Սյունիքի մի կտորը (մասնավորապես՝ Շուռնուխի մի մասը):
Դա արել են առանց սահմանազատման, անօրինական․․․ Հետագա հիմնավորումները (վարչատարածքային բաժանում, ադրբեջանական տարածք․․․ և այլն) եղել են անհիմն ու կեղծ։
Ներկայում սահմանազատման հիմք հանդիսացող ԽՍՀՄ ԳՇ քարտեզներով դա էլի ՀՀ տարածք է։
Հ.Գ.
Հանձնել են հենց այն քարտեզի կտորը, որը Նիկոլ Փաշինյանը բաժանում է մարդկանց։
* ՀՀ իշխանությունները թաքրցել / անտեսել են ադրբեջանական ներխուժումը Ներքին Հանդի հատվածում 2021 թվականին։
Մինչև 2022 թ․ սեպտեմբեր, իշխանությունները խոսում էին միայն Սոթք-Խոզնավար հատվածի մասին, իսկ այդ հատվածը շատ ավելի հարավ է։
* ՀՀ իշխանությունները մի քանի տարի թաքցրել են Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում զորքերի հետ քաշելու փաստաթուղթը։ Մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվել այն։
* ՀՀ իշխանությունները հրաժարվում են Սև լիճ (Իշխանասար հատվածում (էլի Սյունիք) Ադրբեջանի կողմից գնդակահարված հայ գերի զինվորների ու խոշտանգված կանանց իրավունքների պաշտպանությունից) մեղավորներին պատժելուց։
Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող









