Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինձ երբեք չասեք փախստական…

01/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ինձ ասեք անհայրենիք, անտուն, լքված, բայց երբեք չասեք փախստական»,-հորդորում է, պահանջում է արցախցի աղջիկը։

Հայրենիքը սրտում՝ նա իր Հայրենիքից բռնի տեղահանցված, բռնագաղթած եկել է համայն հայության ու նաև ի՛ր Հայրենիք-Հայաստան, որտեղ հավասար իրավունքներ ունի, ինչպես Հայաստանում ծնվածներն ու ապրողները:

«Ես չեմ փախել 2016-ին, չեմ փախել 2022-ին, չեմ փախել 2023-ի սեպտեմբերի 24-ին»,-գրում է արցախցի աղջիկը։

Սրանք ուղղակի տարեթվեր չեն, այլ Արցախը նվաճելու, Ադրբեջանին բռնակցելու, Հայկական Արցախը հայերից զրկելու, արցախահայությանը արցախազրկելու նպատակադրված քայլերի իրականացման ժամանակահատվածներ են, որոնք Արցախի պատմության մեջ միշտ կրկնվել են։ Անընդմեջ, պարբերաբար, ուղիղ մեկ դար՝ այնքան, որքան այդ արհեստածին պետությունը գոյություն ունի Կրեմլի ծրագրով։

Ոչ միայն այս արցախցի աղջիկը, այլև առհասարակ ոչ մի արցախցի փախստական չէ։

Եվրոպական երկրներում փախստականների ճամբարներ կան, որտեղ հանգրվանել են իրենց երկրից տարբեր, մեծ մասամբ՝ սոցիալական պատճառներով ինքնակամ փախած ազգեր, որոնք լավ կյանքի փնտրտուքներով են կամովի փախստական դարձել։

Արցախցիները 10 ամիս իրենց Հայրենիքում, անմարդկային պայմաններում ապրել են զրկանքների մեջ, սովի մատնված, հոգեբանական ճնշումների ենթարկված, ֆիզիկական բնաջնջման՝ ցեղասպանվելու վտանգի տակ, բայց մտքներով անգամ չի անցել փախչել իրենց երկրից։ Եթե փախչելու մտադրություն ունենային, 2020 թվականի պատերազմից հետո չէին վերադառնա Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք՝ 25 տոկոս մնացած այն փոքրիկ պատառիկ ու այդ մասունք-հայրենիքին կառչած չէին մնա, նորից ընտանիք չէին կազմի, երեխաներ չէին ունենա ու իրենց Փոքրիկ Արցախը նորից չէին կառուցի։

Կփախչեին, կգնային… միլոնավոր մարդիկ են լավ կյանքի ակնկալիքով աշխարհներ շուռ տալիս, իսկ արցախցին արմատներն ամրացրեց իր հողում, այդ հողից աղ քամեց, հաց քամեց, սնունդ քամեց, որ կիսաքաղց պայքարի Հայրենիք ունենալու համար։

Արցախցուն չասե՛ք փախստական։ Միլիոնավոր մարդիկ հոգով ու մտքով են փախստական. հենց նվազագույն հնարավորություն լինի, պատրաստ են իրենց երկիրը լքել՝ որտեղ հաց, այնտեղ կաց։

Արցախցին էլի՛ քաղցած, մրսած, զրկված  կմնար, բայց չէր լքի իր Հայրենիքը։ Նրան ուժի պարտադրանքով են ստիպել լքել իր Հողը։ Արցախցին անգամ պատրաստ էր մնալ իր հողում, սպանվել այնտեղ, եթե իմանար, որ միայն սպանվելու է։

Արցախցի Սոսեն չէր ուզում դուրս գալ Արցախից։ Արցախ ազատագրած իր հոր շիրմի առաջ ասում էր՝ ես ուզում եմ մնալ իմ հողում ու հող դառնալ։ Բայց Սոսե…. այ Սոսե, դու էլ գիտես, որ թուրքը քեզ միայն չէր սպանելու, թուրքը քեզ լլկելու էր, ստորացնելու էր, արժանապատվությունից էր զրկելու, մարմինդ էր հոշոտելու։

Եթե միայն սպաներ…

Հազարավոր արցախցիներ կմնային ու կսպանվեին, բայց  իրենց որդիների, զավակների, մայրերի ու հայրերի գերեզմանները չէին թողնի, հազարավոր արցախցիներ կնախընտրեին սպանվել ու տեղ գտնել իրենց նախնյաց գերեզմաններում, բայց գիտեին թուրքին, լավ գիտեին, նրա շեյթանական բնույթը լավ են ճանաչում։

Արցախցին, Արցախից բռնի տեղահանվելով, իր կյանքը չի փրկել, նա միայն իր ազգային արժանապատվությունն է փրկել, իր պատիվն է փրկել, իսկ թուրքը հայի կյանքը խլելուց առաջ նախ նրա պատիվն է խլում։ Այնպես որ, իր Հայրենիքից հեռանալով՝ արցախցին միայն իր պատիվն է փրկել, ուրիշ ոչինչ։

Իսկ սիրտը, հոգին, արմատը, ինքնությունը, կյանքը թողել է Արցախում, որովհետև թուրքը  միշտ պետք է բռնազավթած Արցախում զգա արցախցու սրտի, հոգու, արմատի, ինքնության, կյանքի  ներկայությունն ու այդ հետապնդումից… գժվի։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբենը պարկեշտ մարդ է, հայ ժողովրդի նվիրյալ զավակ եւ բացառիկ հայրենասեր. պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիեւը

Հաջորդ գրառումը

Իրենք «սուպերմեն»  են, իրենք  «Հարի փոթեր» են,  մաշված ու փոշոտ կոշիկներով են,  բայց են….

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցի Արամը Հայաստանը կներկայացնի Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում

21/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված. Սուրեն Սուրենյանց

21/04/2026
Հաջորդ գրառումը

Իրենք «սուպերմեն»  են, իրենք  «Հարի փոթեր» են,  մաշված ու փոշոտ կոշիկներով են,  բայց են….

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական