*Իրանի արտաքին գործերի նախարարությունը երկրի պետական հեռուստատեսության և ռադիոյի շենքի վրա հարձակումը որակել է որպես հանցագործություն և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դադարեցնել Իսրայելի ագրեսիան։
*Իսրայելի հարձակման ժամանակ Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի շենքը ենթարկվել է առնվազն չորս հարվածի։
*Թրամփը չի ստորագրի G7-ի համատեղ հայտարարությունը, որը կոչ է անում Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը թուլացնել – CNN
*Իրանցիները պատրաստ են բանակցել, բայց նրանք պետք է ավելի վաղ անեին դա, նրանց բանակցելու համար 60 օր ժամանակ էր տրվել. Թրամփ։
*Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելը դադարեցնի հարվածները. Փեզեշքիան։
*Իրանը միջնորդների միջոցով ազդանշաններ է ուղարկում ԱՄՆ-ին և Իսրայելին, որ ցանկանում է դադարեցնել մարտերը և վերսկսել միջուկային բանակցությունները – The Wall Street Journal։
*Իսրայելը դեռևս չի տեսնում Իրանի հետ հակամարտությունը ոչ ռազմական միջոցներով լուծելու հնարավորություն և չի սահմանում ռազմական գործողության ավարտի վերջնաժամկետ. Ռուսաստանում Իսրայելի դեսպան
*Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունը։
*Թրամփը Ռուսաստանին G8-ից հանելը սխալ է համարել և ասել, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ չէր սկսի, եթե լիներ G8-ի կազմում։
Նա մեղադրել է Օբամային և Թրյուդոյին՝ ասելով, որ վերջիններս կրում են պատասխանատվություն Ռուսաստանի՝ G8-ին միանալուն խոչընդոտելու համար։
*Հունգարիան կարող է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային, եթե Եվրահանձնաժողովը արգելք դնի Ռուսաստանից նավթի, գազի և միջուկային վառելիքի մատակարարման վրա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն։
*Ռուս-ամերիկյան հանդիպումը, որը նպատակ ուներ վերացնել լարվածությունը հարաբերություններում, չեղարկվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան։