Էս աղջիկը կմեռնի բերդում։ Ինչպես դատական նիստի ժամանակ, տեսախցիկների առաջ մահացավ Արմեն Գրիգորյանը։ Տաթեւը առողջական լուրջ խնդիրներ ունի։
Ես չգիտեմ՝ ինչի՞ են որոշել Տաթեւին սպանել, բայց երկու անչափահաս երեխաների մորը կալանքի տակ պահելը մարդասպանություն է։
Տեսնես Հայաստանը ժողովրդավարության փարոս համարող Ամերիկայի դեսպանը չի տեսնո՞ւմ, որ էս աղջկան սպանում են։
Թե՞ ժողովրդավարության փարոսի լույսը խփել ու աչքը քոռացրել է. գրել է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ Տաթև Արցախը (Տաթև Վիրաբյան) կալանովրվել է միայն այն բանի համար, որ իշխանափոխության համար կոչ էր արել.
«Առավոտյան Երեւանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ եւ դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում…»։
Տաթևը 44-օրյա պատերազմում կորցրել է եղբորը, Քարվաճառում՝ տունուտեղը, Հայրենիքը։ Նա կալանավայրում հոկտեմբերի 15-ին ուշագնաց է եղել։ Տաթևը 2 ամսով կալանավորվել է սեպտեմբերի 24-ին՝ Արցախը հանձնելու օրերին։