Կուզենայի՞նք, որ այլ ուժեր ստեղծվեն, որոնց հետ միանալն ավելի մեծ արդյունք կբերեր։ Այո, կուզենայինք. այսօրվա ասուլիսին ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ընտրություններին մասնակցելու վերբերյալ հարցին։
Եթե ՀԱԿ-ը հայտարարում է, որ մասնակցում է ընտրություններին, ուրեմն առաջին նախագահը ևս մասնակցում է ընտրություններին։ ՀՀԿ-ն ևս հայտարարել է, որ մանսակցելու է ընտրություններին։ Բայց հարց է՝ նրանք մասնակցելու են կուսակցոթւյունների ղեկավարների՞ դեմքով։
Իվանիշվիլին որևէ պաշտոն չի զբաղեցնում, բայց որևէ հարց Վրաստանում առանց նրա, չի լուծվում, նա է «Վրացական երազանք» կուսակցոթւայն առաջնորդը։
«Ի՞նչն է ավելի լավ. չերևալ, բայց մասնակցել բոլոր որոշումների կայացմանը, թե՞ երևալ։ Իմ դեպքում եթե մեր թիմում հայտնվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ, սա սկզբունքային հարց չէ, այլ քաղաքական դաշտի ու սոցիոլոգիական իրավիճակի հարց է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։





