Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնային կամ «թավշյա» թալան․ հեղափոխական ջեբկիրության մեխանիզմները․ Թևանյան

22/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․

Թալանի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները զանգվածային թալանի են ենթարկում հպարտ որակված քաղաքացիներին, որոնց, իբր, սիրում են, որոնց առաջ, իբր, խոնարհվում են, որոնցով, իբր, հպարտանում են։

Զանգվածային թալանի մեխանիզմը գներն են։ Սկսած դոլարի գնից վերջացրած լայն սպառման ապրանքների գները։

Դոլարի գնի մասին

Այն այս պահին տատանվում է 398–ի և 402,5–ի միջակայքում։ Այսպիսի «ուժեղ» դրամը թալանում է արտահանողներին, դրսից մասնավոր տրանսֆերտ ստացող հարյուր հազարավոր քաղաքացիներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողներին, արտարժույթով եկամուտ ստացողներին, տուրիզմով զբաղվողներին՝ ներքին արտահանողներին (ռուսների մեծաքանակ մուտքն այլ գործոնով է պայմանավորված ու կապ չունի տուրիզմի հետ)։

Կենտրոնական բանկն օլիմպիկական հանդարտությամբ հետևում է, թե ինչպես է դրամն «ուժեղանում», մինչդեռ բազմաթիվ գործիքակազմեր կան, որոնց միջոցով հնարավոր է կարգավորել դրամավարկային ու փոխարժեքային շուկան։ «Լողացող փոխարժեքի» մասին լոլոները թող պողոսներին հրամցնեն։

Լայն սպառման ապրանքների գների մասին

Պաշտոնական վիճակագրությունը երկնիշ ու թռիչքային աճ է արձանագրում հիմնական սննդատեսակների համար։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գնաճը համաշխարհային երևույթ է։

Մինչև 2018թ․ «Հայկական ժամանակ» թերթոնում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նյութեր էին տպվում այն մասին, որ Հայաստանում գներն աճում են, քանզի կան մոնոպոլիաներ և օլիգարխիա։ Նիկոլ Փաշինյանն էլ կոկորդ էր պատռում այն մասին, որ գազը, հոսանքի գինը թանկ է, քանզի կա թալան։

Հիմա Հայաստանում նիկոլական իշխանություն է։ Գազն ու հոսանքը թանկացել են։ Ըստ իրենց՝ Հայաստանում չկա մոնոպոլիա և օլիգարխիա, բայց սննդի գներն աճում են, այդ թվում՝ ներմուծվածները (էժան դոլարի պայմաններում սա կրկնակի թալան է)։

Սրանք բանանի գնի իջեցումը 2018–ին ներկայացրեցին որպես հեղափոխության գլխավոր ձեռքբերում, իսկ բանանը՝ խորհրդանիշ պողոսների համար։ Հիմա տեղական միրգն ու բանջարեղենն են դարձել բանանի գնի կամ ավելի բարձր։

Սա կոչվում է գնային կամ «թավշյա» թալան։ Ավելի կոնկրետ՝ ջեբկիրություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր ազգային լեգենդները Արցախյան ազատամարտի դաշտերում էին. Աշոտյան

Հաջորդ գրառումը

Փոքր երկրում ենք ապրում, մի օր Կարեն Անդրեասյանը ստիպված է լինելու աչքերիս նայել. Արսեն Բաբայան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Հաջորդ գրառումը

Փոքր երկրում ենք ապրում, մի օր Կարեն Անդրեասյանը ստիպված է լինելու աչքերիս նայել. Արսեն Բաբայան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական