Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել հրաժարականի դիմումը։
«Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍՆ ներկայիս վարվող քաղաքականությունը՝ խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»։
Քեռյանը խոստացել է մանրամասները հետո ներկայացնել։
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ Քեռյանի դիմումը ստացել են և ուղակել վարչապետի աշխատակազմ:
Կարեն Քեռյանը ԲՈԿ-ի նախագահ էր 2021 թվականի մարտից։