Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ընդամենը սառցալեռան գագաթն են. պետք է ուսումանսիրել սառցալեռան ստորոտը. Լարիսա Ալավերդյան

14/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղ պայմաններում բանակում մահվան որևէ դեպք մինչ այժմ լիարժեք չի բացահատվել. այդ մասին գոնե հրապարակային չի հայտարարվել, որպեսզի հանրությունը տեղեկանա իրական մեղավորների մասին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակում արդեն երկրորդ մահվան դեպքին։

«Կարծում եմ՝ Զինված ուժերի սպայական անձնակազմն այսօր մասնագիտական առումով նահանջել է այն մակարդակից, որում եղել է մինչև 2020 թվականի ամառը Այդ ժամանակ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը բանակին ներբողներ էր ձոնում, և մենք գիտեինք, որ մինչև 2018 թվականը իրականացվում էր շատ կարևոր գործունեություն՝ հնարավորինս նվազեցնելու խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։

Համոզված եմ՝ այժմ հայկական բանակում չկա պատշաճ մակարդակ՝ ո՛չ պրոֆեսիոնալ, ո՛չ պրակտիկ առումներով։ Կարծում եմ՝ սպայական անձակազմի և բարձրագույն հրամանատարության շարքերումչկա այն, ինչ կոչում են կարգուկանոն, դիսցիպլինա։

Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ընդամենը սառցալեռան գագաթն են։ Մենք միշտ ընդգծում ենք, որ եթե նման դեպքեր կան, նշանակում է՝պետք է ուսումանսիրել սառցալեռան ստորոտը, և անպայման կգտնվեն բազմաթիվ խախտումներ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։  

Իրավապաշտտպանը հիշեցրեց՝ մինչև 2018 թվականը գործում էր Պաշտպանության նախարարությանն առընթեր երկու խորհուրդ, որոնցից առաջինն ուսումանսիրում և մոնիթորինգի էր իրականացում բանակում՝ սնունդ, հագուստ, առողջական վիճակ, կարգուկանոն և այլն։

«Այժմ բանակում տեղ գտած թողտվությանը կարծես նշանակություն չեն տալիս, որովհետև կա ավելի ընդհանուր մի նպատակ՝ հասարակությանը վախեցնել պատերազմով, ծնողներին՝ զավակներին բանակ ուղարկելով։  

Երկու բան է կատարվում՝ մեկը, որ կարող են գումարի դիմաց չծառայել, ինչը մեր նման երկրների համար ուղղակի խայտառակություն է։ Երկրորդը՝ բանակում ոչ միայն արատավոր երևույթներ են տեղի ունենում, այլև այս տարիների ընթացքում իրար հետևից տեղի ունեցած ողբերգական դեպքերը  մինչև վերջ չեն բացահայտվում։ Այդ մասով մենք ավարտուն դատական գործեր չունենք, այդ թվում՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների դեպքը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը Հայաստանից արտագաղթի մեծ ալիքը պայմանավորելով նաև բանակում տիրող մթնոլորտով, որը շատ ծնոնղների ստիպում է լքել Հայաստանը՝ միայն թե իրենց զավակները ժամկետային զինծառայության չանցնեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է գրանցվում, որ ոչ մարտական պայմաններում բանակում զինվոր է մահանում։ Մասնավորապես , երեկ՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Հոկտեմբերի 6–ին` ժամը 10:00-ի սահմաններում էլ, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաչատուր Բալասանյանը չի կալանավորվի

Հաջորդ գրառումը

Խորհրադարանական լսումներ կլինեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Խորհրադարանական լսումներ կլինեն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական