Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը սպառնացել և ծաղրել է ԱՄՆ կոնգրեսականներին

04/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր հակաադրբեջանական ուժերի սգո օր է. Այսինքն՝ ինչպե՞ս կարող է լինել, որ առանց մեր թույլտվության, առանց որևէ մեկին հարցնելու, առանց որևէ մեկից վախենալու, որևէ մեկին հաշվի չառնելով՝ Ադրբեջանը վերականգնեց իր իրավունքները. օկուպացված Ջրականում ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։

«Այսօր Ամերիկան ​​պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի դեմ։ Իսկ  հետո ասում են՝ ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ինչպիսի՞ բարեկամության մասին կարող ենք խոսել»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 60 կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ պահանջելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել նրա գործած պատերազմական հանցանքների, պատանդներին, գերիներին չվերադարձնելու, Արցախը հայաթափելու և էթնիկ զտման ենթարկելու համար։

«60 հայամետ ամերիկացի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Այսօր առավոտյան ես թերթեցի այդ կոչը: Զզվելի վերաբերմունք, որը չի կարող ազդել մեր կամքի վրա։ Այնուամենայնիվ, ի՞նչ է սա նշանակում: Որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում։

 Թող չմոռանան հակաահաբեկչական գործողության մասին։ Թող չմոռանան, որ նույնիսկ այդ աշխարհագրական պայմաններում մենք կարողացանք հասնել մեր ուզածին։ Մենք արմատախիլ արեցինք անջատողականությունը ընդամենը մի քանի ժամում՝  անկախ ամեն ինչից»,- իր կատարած պատերազմական հանցագործություններով ի լուր աշխարհի պարծեցել է բռնապետ Ալիևը։

«Այդ կոչը նայելուց հետո ես ենթադրեցի, որ և՛ հեղինակը, և՛ հասցեատերը նույնն են։ Որովհետեւ դա ուղղված է ԱՄՆ պետքարտուղարին։ Բայց ես ամենափոքր կասկած չունեմ, որ այդ կոչը ԱՄՆ պետքարտուղարությունում է գրված եղել։ Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում, որ մեզ սպառնան, մեզ մեղադրեն»:

Օկուպացված Ջրականում, իր ելույթի ժամանակ օկուպանտ-հանցագործը չի մոռացել նորից սպառնալ նաև Հայաստանին։

«Հայաստանը ներքաշվել է վտանգավոր խաղերի մեջ. Թող չմոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը։ Թող չմոռանան, թե ինչպես էին մեզ ծնկաչոք աղաչում ողորմություն, թե ինչպես էին օրական տասը անգամ ամենաբարձր մակարդակով դիմում Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը»։

Կարդացեք նաև Շուրջ 60 կոնգրեսականներ Բլինքենին կոչ են անում ապահովել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը Խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ Ալիևին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը Խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ Ալիևին

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական