Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը Շուշի է հրավիրել միջազգային զլմների 150 ներկայացուցչի, որոնց աչքի առաջ 120 հազար արցախցի սովամահ է լինում

21/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 22-23-ը Շուշիում անց է կացվելու «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» թեմայով Գլոբալ ֆորում։

Ուշադրություն. որպես պետություն ու ազգ հազիվ 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը ֆորումն անց է կացնում իր «ազգային մամուլի 148-ամյակի կապակցությամբ»։

Դե եթե Արցախի Աժ-ի նախագահն իր կոչի մեջ հայտարարում է, թե «Ադրբեջանի հետ հազարամյակներով ապրել են ու էլի կապրեն», իհարկե, Ալիևն էլ կհայտարարի, թե ազգային մամուլ ունեն, ու այն ոչ ավել, ոչ պակաս 148 տարեկան է, իր երկիրն ու ազգին կհամարի բնիկ, հազարամյակների պատմություն ունեցող, իսկ հայերին՝ եկվոր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում կհանդիպի ֆորումի մասնակիցների հետ։

Միջոցառմանը կմասնակցեն 150 օտարերկրյա հյուրեր՝ շուրջ 50 երկրներից, այդ թվում՝ 34 երկրների պետական ​​լրատվական գործակալությունների, 12 միջազգային կազմակերպությունների և լրատվական կառույցների ներկայացուցիչներ։ Ֆորումին կմասնակցեն նաև տեղական 60 լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ադրբեջանական զլմ-ները նշում են, որ Ադրբեջանն իր պատմության մեջ առաջին անգամ մեկ հարթակում հավաքում է աշխարհի առաջատար լրատվամիջոցների, լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին, հաղորդակցության ոլորտի ազդեցիկ փորձագետներին, հայտնի լրագրողներին։

Իսկ Շուշիից ընդամենը մի քանի կմ այն կողմ 120 հազար հայ իր Հայրենիքում գերության, պատանդառության մեջ է արդեն 7 ամսից ավելի։ Միջազգային լրատվամիջոցների 150 ներկայացուցչի աչքի առաջ սովամահ է լինում 30 հազար երեխա, հղիները կորցնում են իրենց չծնված երեխային։ 150 լրատավամիջոց ամեն օր բարձրաձայնում է մարդու իրավուքների, ազատ ապրելու, ինքնորոշովելու կեղծ հարցեր, կուրծք է ծեծում կենդանիների պաշտպանության, էկոլոգիական խնդիրների համար, բայց լուռ ու անտարբեր է, խուլ ու կույր է բնաջնջման եզրին կանգնած արցախահայության աղետալի վիճակի հանդեպ։ Ավելին՝ հյուրընկալվում է մարդասպան-ցեղասպան, պատերազմական հանցագործ Ալիևի երկրում։

Լուսանկարում արցախցի հղի կինը թերսնուցումից կորցրել է գիտակցությունը։

Ու սա պատահական հրավեր չէ․ այսկեպ Ալիևը սիրաշահում, կաշառում, իր կողմն է գրավում համաշխարհային զլմներին, որոնք վաղը ավելի մեծ եռանդով ու խանդավառությամբ են պաշտպանելու Ադրբեջանի հայատյաց, ահաբեկչական գործողություններն ու էլ ավելի անտարբեր են լինելու Հայաստանի ու Արցախի նկատմամբ։

Այսպես են երկրի շահն առաջ տանում, ոչ թե երեկոյան ընթրիքին աճեցրած սեփական բանջարեղենով աջապսանդալ են ուտում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեղրու միջանցքն անասելի մեծ չափերի թմրանյութերի, երեխաների թրաֆիքինգի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության «գորշ ճանապարհ» է լինելու

Հաջորդ գրառումը

Տիկին Էռատո Բոստանովնա, դուք դավաճան եք. արցախցի պատգամավոր. տեսանյութ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Հաջորդ գրառումը

Տիկին Էռատո Բոստանովնա, դուք դավաճան եք. արցախցի պատգամավոր. տեսանյութ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական