Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 ԱԶԳ-35

Անահիտ Հովսեփյան
16/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
111
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգի» հետ լինե՛նք

35 տարի առաջ փետրվարի 16-ին, երբ լույս տեսավ «Ազգի» առաջին համարը, ԽՍՀՄ-ը պաշտոնապես դեռ չէր լուծարվել, հանրապետությունները, նրանց թվում նաեւ Հայաստանը, անկախության ուղին էին որդեգրել, ԼՂԻՄ-ը ժողովրդավար միաձայն ընտրությամբ միացել էր Մայր Հայաստանին, Ադրբեջանը սկսել էր Արցախի հայ բնակչության նկատմամբ սպանդը, 1988 թվականի երկրաշարժի ավերը, սուգն ու տառապանքը ընտանիք կորցրած մարդու միտքը չէին շեղել, գերադասում էր ազգային ապագայի հույսից կառչած մնալ, գյումրեցու Գորբաչովին ուղղված հարցը Ղարաբաղի՛ ճակատագրի մասին էր…կտրոնով հաց, կտրոնով կյանք, լույսի եւ վառելիքի բացակայություն, Ղարաբաղում թեժացող կռիվ…

Եւ՝Սփյուռքից նվիրյալ մտավորականներ՝ ռամկավար ազատական կուսակցության եւ «Թեքեյան» մշակութային միության ղեկավարներից Երվանդ Ազատյանի համարձակ վճռով որոշեցին Երեւանի Հանրապետության 47 հասցեում ստեղծել տարածաշրջանում համակարգչային առաջին թերթը: Ի՞նչն էր «Ազգի» հիմնադիր գլխավոր խմբագիր, Բեյրութի «Զարթօնքի» խմբագիր Յակոբ Աւետիքեանին Երեւանում հաստատվելու, օրաթերթ հրատարակելու որոշման հանգեցրել: Հայության իղձը՝ անկախ Հայաստան կերտելու, նրա ապագան կառուցելու նպատակը: Macintosh ների լեզուն եւ բնավորությունն էլ սերտեցին «Ազգ»-ի աշխատակիցները, վազելու, արագ գրելու, մի քանի աղբյուրից լսածը ստուգելու պայմանն էլ յուրացրին:

35 տարի շարունակ «Ազգը» դարձավ Հայաստանի պատմության արձանագրողը՝ գունազարդումների, ստի եւ կեղծիքի հանդեպ անողոք մնալով: Նոր տեխնիկան, նոր գրելաոճը, թերթի նոր ձեւավորումը ավանդույթներ քանդող չեղավ, որոնեց եւ գտավ երկաթյա վարագույրից անդին մնացած թեմաներ, խոսեց մեր ազգը միավորող արժեքների մասին: Սփյուռքը հեռավորից դարձավ մասնակից, Հայ առաքելական եկեղեցին՝ ճանաչելի, միջազգային կարեւորագույն իրադարձությունները՝ մեր քաղաքականությանը հաղորդակից:

«Ազգի»5ամյակի առթիվ տոնական մեր տրամադրությունն եմ հիշում Սպենդիարյան Ազգային օպերայում, եւ մեր մեջ Արցախյան առաջին պատերազմի յուրաքանչյուր դառը օրվա, ծանր մարտերի, հաղթանակի մասին հեռախոսով թելադրած Վահրամ Աղաջանյանին: 35 տարիներից 30 -ը «Ազգն» Արցախի մասին պատմել է «առաջին ձեռքից» գրված հոդվածներով՝տեղում թղթակից ունենալով:

Այսօր սկսված Մեծ Պահքի ամենամեծ խորհուրդն Ապաշխարությունն է: Միգուցե «Ազգն» էլ իր բաժին մեղքն ունի, որ …Արցախից էլ չեն գրում: Բոլոր իշխանություններին մեր քննադատությունը երեւի չափազանց մեղմ է եղել, չափազանց հավասարակշիռ, 6 լեզվով մեր թերթի համար պետական միջոցներ չեն գտնվել, օրաթերթը դարձել է շաբաթաթերթ, 16 էջը՝ 8,  իսկ պետության պատվերը եղել է ընտրողներին փող բաժանելը, ապա որոշ հայհոյախոս, բանսարկու թերթեր հովանավորելը, որ «առանց Արցախ լավ ապրելու» թեզը մոռացնել են տվել գյումրեցու՝ Գորբաչովին ուղղված հարցը: Նյութն իշխանություն է դարձել, Ոգին՝ ծիծաղի առարկա, պոպուլիզմը հաղթել է:

 Հուսախաբ ենք անշուշտ, բայց հուսահատ չենք:

Ոգին առանց զենքի հաղթել չի կարող, գրել ենք միշտ: Նորագույն զենքն առանց գաղափարի եւ ոգու, կարող է ուղղվել սեփական քունքին, սրա մասին է զգուշացնում 35-ամյա «Ազգը»:

Ուստի գրում ենք Արցախի մասին՝ հավատալով, որ մեր թերթի հին համարներն ուսումնասիրող ուսուցիչը, դասախոսը կկրթի մի սերունդ, որի համար սեփական պատմությունը արհեստական բանականության ստեղծած «իրականությունը» չի լինի: Միշտ գրելու ենք Վերադարձի մասին, պահանջ եւ ոգի չունեցող մարմինը կենսունակ չէ, մանավանդ մեր օրերում, երբ հին կարգն էլ չի գործում, իսկ Նոր աշխարհակարգ ձեւավորողները ոգեզուրկներին չեն էլ թաղում, ժամանակ չունեն:

Լինենք տե՛րը մեր Ժամանակի:

Ազգի, «Ազգի» հետ լինե՛նք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլի դեմ արտահայտվողների թիվը 55-ով չէր սահմանափակվում. Արմեն Աշոտյան

Հաջորդ գրառումը

Պալատական միջանցքներում արդեն շշուկով են խոսում՝ N 2-ը եկավ, գնաց, նստեց, հորանջեց, գղգղաց, խորասուզվեց, բղավեց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պալատական միջանցքներում արդեն շշուկով են խոսում՝ N 2-ը եկավ, գնաց, նստեց, հորանջեց, գղգղաց, խորասուզվեց, բղավեց

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական