Ադրբեջանի Միլի Մեջլիսում առաջարկվել է երկքաղաքացիություն տրամադրել «Արեւմտյան Ադրբեջանից գաղթածներին»։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները պաշտոնական մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
Միլի Մեջլիսի երիտասարդության և սպորտի հանձնաժողովի անդամ Էլնուր Ալլահվերդիևը դեկտեմբերի 6-ին «Մարտահրավեր անցյալից դեպի ապագա. երիտասարդության տեսակետը Արևմտյան Ադրբեջան վերադառնալու փիլիսոփայությանը» թեմայով հանրային լսումների ժամանակ ասել է.
«Օրենսդրության մեջ կա երկքաղաքացիության սահմանափակում, կարծում եմ, որ այս հարցը քննարկման արժանի է, մասնավորապես, հնարավոր է ապահովել, որ Արևմտյան Ադրբեջան վերադարձող մեր հայրենակիցները ապագայում ունենան և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի քաղաքացիություն»։